Թուրք մասնագետը կմասնակցի Էդվարդ Միրզոյանի 90-ամյակին նվիրված գիտաժողովին

PanARMENIAN.Net - Մայիսի 6-7-ը Գյումրիում տեղի կունենա «Հայաստանը և համաշխարհային մշակույթը» խորհագրով միջազգային գիտաժողովը` նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 90-ամյակին: Գիտաժողովը տեղի կունենա երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային փառատոնի շրջանակներում: Գիտաժողովին մասնակցելու է Թուրքիայի Բաթմանի համալսարանի գիտական քարտուղար Իքրամ Քալիմը, ով ներկայացնելու է «Մեկ խոհանոցի երկու համերը» խորագրով զեկույցը: Բացի դրանից,զեկույցներով ելույթ կունենան Երևանի պատական կոնսերվատորիայի Երևանի և Գյումրու մասնաճյուղերի ներկայացուցիչները, ովքեր կներկայացնեն Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունների ուսումնասիրությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---