Հայաստանում կցուցադրվի Լյուկ Բեսոնի «Ադել Բլան Սեկի արտասովոր արկածները» ֆիլմը

Հայաստանում կցուցադրվի Լյուկ Բեսոնի «Ադել Բլան Սեկի արտասովոր արկածները» ֆիլմը

PanARMENIAN.Net - Երևանում և Գյումրիում մայիսի 6-ին և 7-ին կկայանա Բեսոնի «Ադել Բլան Սեկի արտասովոր արկածները» ֆիլմի երեք բացառիկ ցուցադրությունը: Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և «Մոսկվա» կինոթատրոնի հետ համատեղ, Լյուկ Բեսոնի անձնական օժանդակությամբ և Europacorp production-ի աջակցությամբ: Ֆիլմի ցուցադրությանը ներկա կլինի ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Ժակի Ներսիսյանը։

Ֆիլմը հայերեն թարգմանությամբ և բնագրով կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ Գյումրիում ֆիլմի ցուցադրումը (ֆրանսերեն տարբերակ) նախատեսվում է «Հոկտեմբեր» կինոթատրոնում:

Մուտքը բոլոր սեանսների համար ազատ է: Բացի դրանից մայիսի 6-ին Ժակի Ներսիսյանը կհանդիպի կինոյի ոլորտի ուսանողների հետ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---