ԵՊԼՀ-ում տեղի կունենա Առնո Բաբաջանյանին նվիրված միջոցառում

ԵՊԼՀ-ում տեղի կունենա Առնո Բաբաջանյանին նվիրված միջոցառում

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մեծ դահլիճում տեղի է ունենալու «Առնո Բաբաջանյանի երգերը բրյուսովցիների շուրթերից» խորագիրը կրող միջոցառում, որը կազմակերվպել է ԵՊԼՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ: Միջոցառման նպատակն է հայ երիտասարդներին ծանոթացնել մեծանուն երգահանի կյանքին, ստեղծագործություններին` նրանց մեջ ձևավորելով երաժշտական բարձր ճաշակ: Միջոցառման ընթացքում հնչելու են Ա. Բաբաջանյանի 12 ստեղծագործությունները ԵՊԼՀ ուսանողների և հայակական էստրադայի երգիչ-երգչուհիների կատարմամբ : Համերգին ներկա կլինեն Ա. Բաբաջանյանի հիմնադրամի ներկայացուցիչներ, ՀՀ տարբեր պետական և ոչ պետական բուհերի ուսանողներ և ԵՊԼՀ դասախոսներ և բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---