Ֆրանսիացի և լիբանանցի նկարիչները կմասնակցեն պատկերապատման երևանյան տոնին

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Երևանի պետական կամերային թատրոնում տեղի կունենա «Պատկերապատման հրավառություն» միջոցառման պաշտոնական բացումը:

Նույն օրը Մարտիրոս Սարյանի արձանի հարակից պուրակում տեղի կունենա «Պատկերապատում կավիճներով» միջոցառումը: Նախօրոք գծված սյունյակների մեջ յուրաքանչյուր մասնակից կնկարի իր պատմությունը:

Փառատոնի հյուրերն են Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքի Պատկերի եւ պատկերապատման միջազգային փառատոնի հիմնադիր Ժան Մարդիկյանը, պատկերապատման լրագրող, քննադատ, սցենարիստ Լորան Մելիքյանը, Ֆրանսիացի նկարիչ, պատկերապատող Դոմինիկ Բեղտայը, լիբանանցի նկարիչ, պատկերապատող Զումանա Մեդլեջը:

Միջոցառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---