Վարչապետ Տիգրան Սարգսյանը կմասնակցի WhoCares խմբի ձայնասկավառակի եւ տեսահոլովակի շնորհանդեսին 5 մայիսի 2011 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կկայանա Deep Purple-ի վոկալիստ Յան Գիլանի եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիի կողմից ստեղծված WhoCares խմբի ձայնասկավառակի եւ տեսահոլովակի շնորհանդեսը, որին կմասնակցի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: WhoCares հարդ ռոք խումբը ձևավորվել է Deep Purple խմբի վոկալիստ Յան Գիլանի եւ Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիի նախաձեռնությամբ, որոնք համախմբելով իրենց շուրջ բասիստ Ջեյսոն Նյուսթեդին, ստեղնահար Ջոն Լորդին, Iron Maiden խմբի հարվածահար Նիկո ՄաքԲրայանին և HIM խմբի անդամ Լինդե Լինդստրյոմին: WhoCares խումբը ստեղծվել է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման աշխատանքների համար դրամական միջոցներ հանգանակելու նպատակով: Դպրոցը փլվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ժամանակ: Խմբի ստեղծման մտահղացումը եկել է այն ժամանակ, երբ Յան Գիլանը և Թոնի Այոմին 2010 թ-ին եկել էին Հայաստան: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |