Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» վերջապես արժանացավ մրցանակի

Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» վերջապես արժանացավ մրցանակի

PanARMENIAN.Net - Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմը առաջին անգամ արժանացել է մրցանակի, չնայած 5 տարիների ընթացքում ավելի քան 30 անգամ ներկայացվել էր բազմաթիվ կինոփառատոնների և մրցույթների: Ինչպես լրագրողներին հայտնել է ֆիլմի ռեժիսորը, Քիշի փառատոնում հաղթանակած ֆիլմը ժյուրիի մոտ միանգամից մեծ տպավորություն չի թողնում, այլ մի քանի օր հետո նոր մտածելու տեղիք է տալիս: Մրցանակը երկկենցաղ մարդու կերպարանքով արձանիկ է, ով իր ձեռքում պահում է ժապավենը: Այն հանդիսանում է Քիշ կղզու խորհրդանիշը:

«Պոետի վերադարձը» պատմում է աշուղ Ջիվանու արձանի մասին, որը Երևանից տարվում է աշուղի հայրենիք`Ջավախք, սակայն տեղ չի հասնում, որովհետև նրա համագյուղացիները պատրաստ չէին ընդունել այն:

Քիշի առաջին միջազգային կինոփառատոնն Իրանում անց է կացվել ապրիլի 24-28-ը: Ազատ առևտրի գոտում կազմակերպվող փառատոնը նպատակ ունի վերականգնելու իրանական կինոյի և փառատոնների վարկն աշխարհում: Այդ նպատակով հրավիրվել են վերջին 5 տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը, այդ թվում` Հարություն Խաչատրյանի երկու ֆիլմերը` «Սահմանը» և «Պոետի վերադարձը»` համապատասխանաբար խաղարկային և վավերագրական անվանակարգերում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---