Ստամբուլում Ժակի Ներսիսյանը արտասանել է Ցեղասպանություն բառը

Ստամբուլում Ժակի Ներսիսյանը արտասանել է Ցեղասպանություն բառը

PanARMENIAN.Net - «Ինձ համար մեկ է՝ Ցեղասպանությունը ինչ-որ մեկը կընդունի թե ոչ: Ես դրա մասին իմացել եմ դեռ հինգ տարեկան հասակում», - ասել է ֆրանսահայ դերասան Ժակի Ներսիսյանը Երևանում կայացած մամլո ասուլիսոմ «Ստամբուլում Էրիկ Նազարյանի «Մի մոռացիր ինձ Ստամբուլ» ֆիլմի ցուցադրության ժամանակ ես ասել եմ «Ցեղասպանություն» բառը, որն արգելված է Թուրքիայում:Ինձ համար միևնույն է կընդունի Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, թե ոչ: Ես նաև չեմ ընդունում այն փաստը, որ հայերն ասում են, որ երբեք ոտք չենք դնի Թուրքիա: Մենք դրանով ոչնչի չենք հասնի: Ես երբեք չեմ թաքցրել իմ հայ լինելը, ես միշտ պատրաստ եմ նկարահանվել հայ ռեժիսորի ֆիլմում և նույնիսկ հայերեն խոսել»,-ասել է Ժակի Ներսիսյանը Երևանում կայացած մամլո ասուլիսոմ:

4  06.05.11 - Ֆրանսահայ դերասան Ժակի Ներսիսյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---