Լյուկ Բեսոնը Ադել Բլան Սեկի մասին ֆիլմի նկարահանումներից հետո բացականչեց. «Կեցցե ազատ Հայաստան»

Լյուկ Բեսոնը Ադել Բլան Սեկի մասին ֆիլմի նկարահանումներից հետո բացականչեց. «Կեցցե ազատ Հայաստան»

PanARMENIAN.Net - Լյուկ Բեսոնի «Ադել Բլան Սեկի արտասովոր արկածներ» ֆիլմի ցուցադրման շրջանակներում Հայաստան է այցելել ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը` դերասան Ժակի Ներսիսյանը: «Սա իմ առաջին ֆիլմն է, որտեղ ես խաղում եմ ֆրանսիացու և ոչ թե հայի, թուրքի կամ հրեայի: Ֆիլմի ավարտից հետո Բեսոնը չասելով, որ նկարահանումները վերջացել են, ստիպեց ինձ փակել աչքերս: Երբ ես փակեցի աչքերս, նա աղմուկով բացեց շամպայնը և բացականչեց «Կեցցե ազատ Հայաստանը»,-ասել է ֆրանսահայ դերասանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Նա նաև նշեց, որ իր կարիերան կարելի է բաժանել երկու շրջանի` Լյուկ Բեսոնից առաջ և հետո: «Բեսոնը շատ գաղտնապահ է: Նա ինքնուս է, բայց նա գիտի ֆիլմի մասնագիտությունների բոլոր հմտությունները: Նա շատ պահանջկոտ է և նույնիսկ սցենարը ստանում էի նույն օրը: Ես նույնիսկ հիփ-հոփի դասեր եմ անցել, որպեսզի կարողանամ մարմնավորել կերպարը»:

Հայաստանցիները հնարավորություն ունեն դիտելու Լյուկ Բեսոնի «Ադել Բլան Սեկի արտասովոր արկածներ» ֆիլմը ժամանակից շուտ: «Ֆիլմը ցուցադրվում է Հայաստանում հայաստանյան պրեմիերայից առաջ, Լյուկ Բեսոնը անհատույց է տրամադրել ֆիլմը, առանց որևէ գումարի», -լրագրողներին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպվել է «Պատկերապատման հրավառություն» ծրագրին զուգահեռ, քանի որ Հայաստան են եկել ֆրանսիացի պատկերապատողներ:

4  06.05.11 - Ֆրանսահայ դերասան Ժակի Ներսիսյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---