Էմմին չանցավ «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչ

Էմմին չանցավ «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչ

PanARMENIAN.Net - Դյուսելդորֆում (Գերմանիա) ընթացող «Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան մասնակից Էմմին չանցավ մրցույթի եզրափակիչ: Սակայն հարկ է նշել, որ երգչուհու ելույթը բավական լավ ընդունվեց Arena մարզադաշտում գտնվող հանդիսատեսի կողմից: Եզրափակիչ անցան Սերբիան, Լիտվան, Հունաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Շվեյցարիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Ռուսաստանը և Իսլանդիան:

Մայիսի 10-ին Դյուսելդորֆում (Գերմանիա) կայացավ «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին ելույթ ունեցավ չորրորդ համարի ներքո «Boom-Boom» երգով: Ռուսաստանցի մասնակից Ալեքսեյ Վորոբյովը Get You կատարմամբ ելույթ ունեցավ յոթերորդը, Վրաստանի մասնակից ռոք երգչուհի Eldrine-ը One More Day կատարմամբ 9-րդ ելույթ ունեցողն էր, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչներ Նիգյար Ջամալ և Էլդարա Գասիմովա դուետը ելույթ ունեցավ տասնիններորդը Running Scared երգով: Առաջին կիսաեզրափակչի ընթացքում ընդհանուր առմամբ ելույթ ունեցան 19 երկրների ներկայացուցիչներ:

10  Եվրատեսիլի հայաստանցի մասնակիցները
Եվրատեսիլ

Եվրատեսիլը էստրադային երգի մրցույթ է Եվրոպայի երկրների շրջանում: Մրցույթին մասնակցում է մեկական ներկայացուցիչ Եվրոպական հեռարձակողների միության անդամ երկրներից: Մրցույթը անց է կացվում ամեն տարի, 1956թ. ի վեր եւ վերջին տարիներին հավաքում է 100-600 մլն հանդիսատես: 2000թ. ի վեր մրցույթը մշտապես հեռարձակվում է ինտերնետում: 2008թ. Եվրատեսիլի ուղիղ հեռարձակումը դիտել է շուրջ 400 մլն մարդ ավելի քան 50 երկրներում: Հայաստանի հանրային հեռուստատեսությունը սկսել է անդամակցել 2005թ. հուլիսի 8-ին: Հայաստանն առաջինն էր Անդրկովկասում, որը մասնակցեց Եվրատեսիլին: 2006թ. Հայաստանը ներկայացրեց երգիչ Անդրեն եւ գրավեց 8-րդ տեղը: Հաջորդը Հայկոն էր, որը միանգամից հանդես եկավ եզրափակչում նույն արդյունքով: Ամենաբարձր արդյունքը ցույց է տվել Սիրուշոն 2008թ. Սերբիայում` զբաղեցնելով 4-րդ տեղը: 2009թ. Հայաստանը ներկայացնում էին քույրեր Ինգա եւ Անուշ Արշակյանները` գրավելով 10-րդ տեղը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---