Ադրբեջանցիները հավատացած են, որ Հեյդար Ալիևի ոգին խանգարեց Էմմիին դուրս գալ «Եվրատեսիլի» եզրափակիչ

Ադրբեջանցիները հավատացած են, որ Հեյդար Ալիևի ոգին խանգարեց Էմմիին դուրս գալ «Եվրատեսիլի» եզրափակիչ

PanARMENIAN.Net - Վերջերս ադրբեջանական մամուլն իր հրապարակումներով երկու հստակ նպատակ ունի` վարկաբեկել հայերին և գովերգել Ալիևների կլանը: Հաճախ այդ երկու նպատակներին հասնում են մեկ նյութի հրապարակմամբ: Ընդ որում դրա համար տեղին են ցանկացած թեմաներ` Հայաստանի նախագահի ելույթից մինչև «Եվրատեսիլ» մրցույթ:Ինչպես հայտնի է, Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին չի անցել «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչ: 1news.az-ի հրապարակման համաձայն, դրա պատճառ է դարձել «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա թիմի քրտնաջան, նպատակաուղղված, ապագային միտված աշխատանքը` ռազմավարապես ուղղված լինելով ադրբեջանական ժողովրդի բարգավաճմանը»: Բավական դժվար է հասկանալ Էմմիի` եզրափակիչ փուլ չանցնելու և Ադրբեջանի նախագահի քրտնաջան աշխատանքի միջև տրամաբանական կապը, եթե հաշվի առնենք, որ «Եվրատեսիլը», թեև քաղաքական խաղերի հարթակ է, պաշտոնապես ամեն դեպքում երաժշտական մրցույթ է, և նախագահներն իրենց թիմերի հետ այստեղ գործ չունեն:

Բայց, ամենազարմանալին այն է, որ ադրբեջանական ԶԼՄ-ների համար շատ խորհրդանշական է դարձել, որ Էմմին ելույթ է ունեցել և չանցել եզրափակիչ փուլ հենց մայիսի 10-ին` «Ադրբեջանի համազգային առաջնորդի»` Հեյդար Ալիևի ծննդյան օրը, որը, դատելով, ադրբեջանական հրապարակումներից, Իլհամ Ալիևի նման իր ավանդն է ունեցել նրանում, որ Հայաստանը մրցույթի եզրափակիչ չի անցել:

Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացել է «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես է եկել 4-րդ համարի տակ: Էմմին մրցույթում ներկայացրել է «Boom-Boom» երգը: Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը մտնելու է մրցույթի լավագույն հնգյակ:

10  Եվրատեսիլի հայաստանցի մասնակիցները
Եվրատեսիլ

Եվրատեսիլը էստրադային երգի մրցույթ է Եվրոպայի երկրների շրջանում: Մրցույթին մասնակցում է մեկական ներկայացուցիչ Եվրոպական հեռարձակողների միության անդամ երկրներից: Մրցույթը անց է կացվում ամեն տարի, 1956թ. ի վեր եւ վերջին տարիներին հավաքում է 100-600 մլն հանդիսատես: 2000թ. ի վեր մրցույթը մշտապես հեռարձակվում է ինտերնետում: 2008թ. Եվրատեսիլի ուղիղ հեռարձակումը դիտել է շուրջ 400 մլն մարդ ավելի քան 50 երկրներում: Հայաստանի հանրային հեռուստատեսությունը սկսել է անդամակցել 2005թ. հուլիսի 8-ին: Հայաստանն առաջինն էր Անդրկովկասում, որը մասնակցեց Եվրատեսիլին: 2006թ. Հայաստանը ներկայացրեց երգիչ Անդրեն եւ գրավեց 8-րդ տեղը: Հաջորդը Հայկոն էր, որը միանգամից հանդես եկավ եզրափակչում նույն արդյունքով: Ամենաբարձր արդյունքը ցույց է տվել Սիրուշոն 2008թ. Սերբիայում` զբաղեցնելով 4-րդ տեղը: 2009թ. Հայաստանը ներկայացնում էին քույրեր Ինգա եւ Անուշ Արշակյանները` գրավելով 10-րդ տեղը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---