«Եվրատեսիլ 2012»-ը տեղի կունենա Ադրբեջանում

«Եվրատեսիլ 2012»-ը տեղի կունենա Ադրբեջանում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական Էլլա և Նիկի դուետը «Running Scared» երգով դարձել է «Եվրատեսիլ 2011» երաժշտական մրցույթի հաղթողը: Քվեարկության ընթացքում Ադրբեջանին 12 միավոր են տվել Թուրքիան, Ռուսաստանը և Մալթան, 10 միավոր՝ Ուկրաինան, Հունաստանը, Խորվաթիան, Սան Մարինոն, Ռումինիան և Մոլդովան, 8 միավոր՝ Բոսնիան և Հերցեգովինան, Կիպրոսը, Ավստրիան, Վրաստանը, Պորտուգալիան, Լեհաստանը, Լիտվան, Իսլանդիան, Էստոնիան և Ալբանիան: Ադրբեջանական դուետը հավաքել է 221 միավոր:

Մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազին «Madness Of Love» երգով՝ հավաքելով 189 միավոր, երրորդ տեղը՝ Շվեդիան, որը ներկայացրել է Էրիկ Սաադը «Popular» երգով՝ հավաքելով 185 միավոր: Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Վորոբյովը Get You երգով զբաղեցրել է 16-րդ տեղը:

Այսպիսով, հաջորդ «Եվրատեսիլը» տեղի է ունենալու Բաքվում:

Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացել է «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես է եկել 4-րդ համարի տակ: Էմմին մրցույթում ներկայացրել է «Boom-Boom» երգը: Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը մտնելու է մրցույթի լավագույն հնգյակ:

Հայաստանը բողոք չի ներկայացրել Հեռարձակողների եվրոպական միությանը՝ EBU-ին «Եվրատեսիլ-2011»-ի առաջին կիսաեզրափակչի ոչ պատշաճ կազմակերպման վերաբերյալ, որի արդյունքում բազում եվրոպացի հեռուստադիտողներ չեն կարողացել մասնակցել SMS քվեարկությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը՝ հերքելով որոշ ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանը պաշտոնական բողոք է հղել EBU-ին:

Սակայն Գոհար Գասպարյանը չի հստակեցրել, թե արդոյք Հայաստանը մտադիր է վիճարկել մրցույթի առաջին կիսաեզրափակչի արդյունքները:

Եվրատեսիլ

Եվրատեսիլը էստրադային երգի մրցույթ է Եվրոպայի երկրների շրջանում: Մրցույթին մասնակցում է մեկական ներկայացուցիչ Եվրոպական հեռարձակողների միության անդամ երկրներից: Մրցույթը անց է կացվում ամեն տարի, 1956թ. ի վեր եւ վերջին տարիներին հավաքում է 100-600 մլն հանդիսատես: 2000թ. ի վեր մրցույթը մշտապես հեռարձակվում է ինտերնետում: 2008թ. Եվրատեսիլի ուղիղ հեռարձակումը դիտել է շուրջ 400 մլն մարդ ավելի քան 50 երկրներում: Հայաստանի հանրային հեռուստատեսությունը սկսել է անդամակցել 2005թ. հուլիսի 8-ին: Հայաստանն առաջինն էր Անդրկովկասում, որը մասնակցեց Եվրատեսիլին: 2006թ. Հայաստանը ներկայացրեց երգիչ Անդրեն եւ գրավեց 8-րդ տեղը: Հաջորդը Հայկոն էր, որը միանգամից հանդես եկավ եզրափակչում նույն արդյունքով: Ամենաբարձր արդյունքը ցույց է տվել Սիրուշոն 2008թ. Սերբիայում` զբաղեցնելով 4-րդ տեղը: 2009թ. Հայաստանը ներկայացնում էին քույրեր Ինգա եւ Անուշ Արշակյանները` գրավելով 10-րդ տեղը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---