«Ոսկե ծիրանի» մասնակից ֆիլմերը ցուցադրվելու են «Նաիրի» կինոթատրոնում

«Ոսկե ծիրանի» մասնակից ֆիլմերը ցուցադրվելու են «Նաիրի» կինոթատրոնում

PanARMENIAN.Net - «Նաիրի» կինոթատրոնում «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվեն փառատոնի մասնակից ֆիլմերը: Այդ մասին լրագրողներին հայտնեց կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը: «Մեկ կինոթատրոնը չափազանց քիչ է, որպեսզի մենք ցուցադրենք փառատոնային ֆիլմերը: Դրա համար մենք կապ հաստատեցին կինոթատրոնի տնօրինության հետ և խնդրեցինք, որպեսզի ֆիլմերն, այնուամենայնիվ, ցուցադրվեն», ասաց Խաչատրյանը:

Նա նաև հավելեց, որ բացի քաղաքի երկու կինոթատրոններից, մասնակից ֆիլմերը կցուցադրվեն ՆՓԱԿ-ի, «Նարեկացի» արվեստի միության, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Տիկնիկային թատրոնի դահլիճներում:

Հարություն Խաչատրյանը հայտնեց նաև, որ քաղաքապետարանի կողմից տրամադրվել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի չոգտագործվող դահլիճը, որտեղ ողջ տարվա ընթացքում կցուցադրվեն հայկական ֆիլմեր և կանցկացվեն սեմինարներ, սակայն կինոփառատոնի շրջանակներում դահլիճը չի օգտագործվի, քանի որ դեռ չկան համապատասխան սարքավորումներ:

«Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնն այս տարի կայանալու է հուլիսի 10-17-ը:

5  25.05.11 - «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնին նվիրված մամլո ասուլիս
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---