«Արաբական գիշերներ»-ը կխթանի Արցախյան պատերազմի մասին որակյալ ֆիլմերի նկարահանումը, հուսով է Քասունին

«Արաբական գիշերներ»-ը կխթանի Արցախյան պատերազմի մասին որակյալ ֆիլմերի նկարահանումը, հուսով է Քասունին

PanARMENIAN.Net - Հունիսի 1-5-ը արդեն երրորդ անգամ Հայաստանում կազմակերպվում է «Արաբական գիշերներ» ֆիլմերի հատուկ ծրագիրը: Այս տարվա ծրագրի շեշտը դրված է պաղեստինյան ֆիլմերի վրա: Ցուցադրությունների կազմակերպիչ Վրէժ Քասունին նշեց, որ Հայաստանում թյուր կարծիք է կազմված արաբական մշակույթի մասին: Ծրագրի շրջանակներում ցուցադրվելու են 5 պաղեստինյան ֆիլմեր, ինչպես նաև կազմակերպվելու է 5 այլ արաբական երկրների ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրություններ, ինչպես նաև 10 լրացուցիչ ֆիլմեր, որոնք նշված օրերից դուրս են ցուցադրվելու: Քասունին նաև ավելացրեց, որ ձեռք է բերված բոլոր ֆիլմերի ցուցադրման իրավունքը:

«Այս ծրագիրը զուտ ֆիլմերի ցուցադրություն չե, սա համագործակցության նոր քայլ կդառնա տարբեր ռեժիսորների հետ: Պաղեստինյան ֆիլմերի ցուցադրությունից հետո, ես հույս ունեմ, որ հայ կինոռեժիսորները օրինակ կվերցնեն և Արցախյան պատերազմի մասին կնկարահանեն ոչ թե սերիալներ, այլ որակյալ ֆիլմեր», լրագրողներին ասաց Քասունին:

Ցուցադրությունները կազմակերպվելու են Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում և «The Club» ռեստորանում: Այս տարվա հատուկ հյուրն է Ֆրանսիայից ժամանած Դոմինիկ Դուբոսկը, ով Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում կներկայացնի իր ինստալացիան: Փառատոնի շրջանակներում, ժամը 20.00 Տիկնիկային թատրոնում կներկայացվեն Աբդուլա Ալ Քաաբիի, Դոմինիկ Դուբոսկի, Սամեհ Աբդել Ազիզի, Մոհամադ Ալ Դարաջիի, Զիադ Դուեիրիի, Սկանդար Կոպտիի հեղինակած ֆիլմերը:

«Արաբական գիշերներ» ֆիլմերի հատուկ ծրագիրը, որը վերածվում է կինոփառատոնի, իր առաջին քայլերն է արել 2008-ին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Այն ժամանակ ցուցադրվեցին Յուսրի Նարսալլահի, Հանի Աբու Ասադի, Յուսեֆ Շահինի և Խալեդ Յուսեֆի, Շադի Զեյնադինի, Նիկոլ Բալիվյանի հեղինակած ֆիլմեր: Արդեն հաջորդ տարի` 2009-ին «Արաբական գիշերները» ներկայացավ որպես առանձին կինոփառատոն` հուլիսի 13-17-ը հայաստանցի կինոսիրողներին ներկայացելով բացի առանձին գործերից նաև «Էմիրաթի գիշերներ» հատուկ ծրագիրը:

2009 թ-ին ծրագիրը նվիրված է եղել Լիբանանյան ֆիլմերին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---