«Երևանյան Հեռանկարներ» միջազգային փառատոնը մեկնարկում է «Գրեմմիի» մրցանակակիր «King’s Singers»-ի համերգով

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան Հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում կայանալու է բրիտանական «King’s Singers» խմբի համերգը: Հեղինակավոր «Գրեմմի» մրցանակի արժանացած այս խումբն իր ստեղծագործական ճանապարհին սահմանել է մի շարք ռեկորդներ թե' համերգային, թե' կրթական ծրագրերի ծավալով, որոնց աշխարհագրությունն ընդգրկում է ողջ մոլորակը, և' թե 2 միլիոն օրինակ կազմող տպագիր երաժշտական նյութի վաճառքով:

«King’s Singers»-ը երևանյան իր առաջին այցի առթիվ պատրաստել է հազվագյուտ հարուստ ծրագիր. համերգի առաջին բաժնում կհնչեն միջնադարյան և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, իսկ երկրորդ մասում` կներկայացվեն հանրահայտ The Beatles, Queen խմբերի սիրված երգերը յուրահատուկ մատուցմամբ:

«King’s Singers» խումբը կազմավորվել է 1960-ական թվականներին: Այն հանդիսանում է Անգլիայի թագավորական ընտանիքի միջոցառումների հյուրը: Խումբն իր պատմության ընթացքում կատարել է ավելի քան 150 ձայնագրություններ, կատարել դասական կոմպոզիտորների ավելի քան 200 ստեղծագործություններ, իսկ 2009 թ-ին արժանացել «Գրեմմի» մրցանակի: Փառատոնի աջակիցն է ՀՀ մշակույթի նախարարությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---