«Նարեկացի» արվեստի միության բարեգործական գալա ընթրիքի ժամանակ հանգանակվեց 30.000 ԱՄՆ դոլար

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան մեծ» սրահում տեղի ունեցած «Նարեկացի» արվեստի միության նախաձեռնած` «Ի հովանավորություն արվեստի և մշակույթի» բարեգործական մեծ գալա ընթրիքի ընթացքում, ընդհանուր թվով, հանգանակվեց 30.000 ԱՄՆ դոլար գումար:

Հանգանակված միջոցները Միությանը հնարավորություն կտան կյանքի կոչել հայ մշակույթի պահպանման, զարգացման և տարածման իր ամրագրած առաքելությունն ու նվիրական տեսլականը և տրամադրվել են «Նարեկացի» արվեստի միության` արվեստի, կրթության, հրատարակչության հովանավորչության բարեգործական ձեռնարկների իրագործմանը:

Ընթրիքի ժամանակ աճուրդի էին դրված նկարիչներ Մինաս Ավետիսյանի, Սերգեյ Փարաջանովի, Վաղարշակ Էլիբեկյանի, Արթուր Սարգսյանի և դերասան Վարդան Պետրոսյանի աշխատանքները:

Վարդան Պետրոսյանի «Կազիրյոկ» նկարը, որի նախնական գինը կազմում էր 1000 դոլար, վաճառվեց 1600 դոլարով, Արթուր Սարգսյանի «Պատկերատողերը» վաճառվեց 1400 դոլարով` նախնական գնից 400 դոլար ավել: Մինաս Ավետիսյանի անվերնագիր գծանկարը վաճառվեց 2300 դոլարով, նախնական գինն էր 2000 դոլար: Սերգեյ Փարաջանովի անվերնագիր գծանկարը (նախնական գինը 1500 դոլար) և Վաղարշակ Էլիբեկյանի «Թիֆլիսյան տեսարան» (նախնական գինը 1500 դոլար) նկարը չգտան իրենց տիրոջը:

Բարեգործական գալա ընթրիքի ժամանակ ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, հայաստանյան կազմակերպություններ և անհատ անձինք կատարեցին տարբեր չափերի հանգանակություններ: Հանգանակումները հիմնականում ուղղված էին Միության Շուշիի մասնաճուղին կից արվեստի դպրոցին:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, արվեստի և մշակույթի բազմաթիվ ականավոր գործիչներ, հեղինակավոր գործարարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներայացուցչությունների պատվիրակություններ, բարերարներ, միջազգային հիմնադրամների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---