Կաննի փառատոնի սկանդալային ռեժիսորի ֆիլմը կներկայացվի «Ոսկե ծիրանի» երևանյան պրեմիերաների շարքում 2 հուլիսի 2011 - 12:46 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարվա երևանյան պրեմիերաների շրջանակներում ներկայացնելու է դանիացի հանրահայտ և պրովոկացիոն ռեժիսորի՝ Լարս Ֆոն Տրիերի «Մելանխոլիա» ֆիլմը: Կաննի կինոփառատոնի շրջանակներում Ֆոն Տրիերը, իբր կատակով, հայտարարել էր, որ որոշ հարցերում հասկանում է Հիտլերին, իսկ հրեաներին անվանել էր «թութք»: Ֆիլմը դրական տպավորություն էր թողել կինոփառատոնի ժյուրիի մոտ, սակայն Ֆոն Տրիերը իր հայտարարությամբ դարձավ կինոփառատոնի անցանկալի հյուրը: Այնուամենայնիվ, ֆիլմը մնաց մրցույթում և անգամ արժանացավ մրցանակի: «Մելանխոլիա» ֆիլմում նկարահանվել են հանրահայտ դերասանուհիներ Շառլոտա Գենսբուրը և Կիրստեն Դանստը: Վերջինս գլխավոր հերոսուհուն` Ջաստինին մարմնավորելու համար արժանացել է Կաննի կինոփառատոնի «Կանացի լավագույն դերակատար» մրցանակին: Ֆոն Տրիերի ֆիլմում դեպքերը զարգանում են աշխարհի կործանման նախօրեին, որտեղ ներկայացված են մարդկային հարաբերությունները և նրա վարքը նշված իրավիճակում: ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը անցկացվելու է հուլիսի 10-17-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |