«Ոսկե ծիրանի» տոմսերը թանկացել են

«Ոսկե ծիրանի» տոմսերը թանկացել են

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ միջազգային կինոփառատոնի ֆիլմերի ցուցադրությունների տոմսերը թանկացել են: Ինչպես լրագրողներին հայտնեց փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը, տոմսերի գնի թանկացման պատճառը «Մոսկվա» կինոթատրոնի նոր տեխնիկան է, որով ցուցադրվելու են ֆիլմերը: «Կինոթատրոնը բերել է նոր տեխնիկա, և խնդրել է մեզ մի քիչ թանկացնել տոմսերի արժեքը», ասաց Խաչատրյանը: Արդեն մի քանի տարի է, ինչ կինոփառատոնի տոմսերի գինը կազմում էր 300 դրամ` շնորհիվ գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի: Այս տարի կինոփառատոնի տոմսն արժենալու է 500 դրամ:

Կինոփառատոնին այս տարի հայտ են ներկայացրել 81 երկրից 630 ֆիլմ, որից ընտրվել են 150 ֆիլմ 45 երկրից: Կլինեն բազմաթիվ հետահայաց ցուցադրություններ, որի ընթացքում կինոսերները կծանոթանան ռեժիսորներ Էդմոնդ Քյոսայանի, Դմիտրի Կեսայանցի, Ռոման Բալայանի, Բելա Տարի, Վոյչեխ Մարչևսկու, Բերտրան Տավերնիեի աշխատանքների հետ:

Իտալական դասական և ժամանակակից 5 ֆիլմեր կցուցադրվեն Իտալիայի միավորման 150-ամյակի առիթով, «Հայացք ներսից» ծրագրում ընդգրկված են Հայաստանի մասին պատմող օտարերկրյա ռեժիսորների նկարահանած ֆիլմերը: «ԱՊՀ երկրների կինոն» ծրագիրը կբացվի Օսկարի հավակնորդ Ալեքսեյ Ուչիտելի «Եզերք» ֆիլմով: Այս տարի «Կինոդպրոցներ» ծրագրում կներկայացվեն Անջեյ Վայդայի դպրոցի (Լեհաստան), Սապիր քոլեջի (Իսրայել), Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի (ВГИК) ուսանողական ֆիլմերը:

Երևանյան պրեմիերաների շարքում այս տարի «Ոսկե ծիրան»-ը կներկայացնի Կաննի կինոփառատոնի 3 մրցանակակիրներին` Թերենս Մալիքի «Կենաց ծառը»` «Ոսկե արմավենու ճյուղ», Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում»` «Գրան պրի», Լարս ֆոն Թրիերի «Մելանխոլիա»` «Լավագույն դերասանուհի» Քիրսթեն Դանսթ: Նույն ծրագրի շրջանակներում կցուցադրվեն նաև Բրեյդեն Քինգի «Այստեղ», Պավել Կոստոմարովի «Ես քեզ սիրում եմ» և Սերժ Ավետիքյանի «Շների պատմությունը» ֆիլմերը: Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը անցկացվելու է հունիսի 10-17-ը: Փառատոնի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

5  08.07.11 - «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախափառատոնային վերջին ասուլիսր
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---