Երևանում ավարտվում է «Սալվադոր Դալին և սյուրռեալիստները» ցուցահանդեսը

Երևանում ավարտվում է «Սալվադոր Դալին և սյուրռեալիստները» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային պատկերասրահում մի քանի օրից ավարտվում է «Սալվադոր Դալին և սյուրռեալիստները» ցուցահանդեսը: Այն ունեցավ բազմահազար այցելու: Հավաքածուի սեփականատեր Քրիստին Արժիլեն PanARMENIAN.Net � թղթակցի հետ զրույցում ասաց, որ այն ետ կվերադարձվի «Արժիլե» պատկերասարհ և դեռ պարզ չէ, թե որ երկրում կներկայացվի հետագայում: Ցուցահանդեսի վերջին օրը հոկտեմբերի 15-ն էր, սակայն այն ևս մի քանի օր կշարունակվի:

Ցուցահանդեսը բացվել է հուլիսի 7-ին և ներառում է Սալվադոր Դալիի, Հանս Բելմերի, Լեոնոր Ֆինիի, Ջորջո դե Կիրիկոյի շուրջ 160 գրաֆիկական աշխատանք:

Բացի դրանից, ներկայացված են նաև աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը (քսիլոգրաֆիա)` Արժիլե պատկերասրահի (ԱՄՆ, ք. Լոս Անջելես) տնօրեն Քրիստին Արժիլեի հավաքածուից: Ցուցահանդեսին ներկայացված են նաև հայ նկարիչների ստեղծագործություններ, ովքեր կրել են սյուրռեալիզմի ազդեցությունը կամ հարել են այդ ուղղությանը` Ե. Քոչար, Հ. Հակոբյան, Լ. Թութունջյան, Գ. Խաչատրյան, Ս. Փարաջանով:

Արժիլեների ընտանիքին պատկանում է Սալվադոր Դալիի օֆորտների ամենամեծ հավաքածուն, որոնցից 120 օֆորտներ ցուցադրվում են Երևանում, այդ թվում` «Մալդորորի երգերը», «Դիցաբանություն», «Ֆաուստ», «Հիպպի» և այլ շարքեր: Աշխատանքների մեծ մասը ստեղծվել են 1934-1973 թվականներին և ընդգրկվել XX դարի փորագրության ոսկե ֆոնդում: Արժիլեի խոսքերով իր ընտանեկան հավաքածուից Երևան են բերվել միայն 1/4-ը:

5  20.10.11 - Արժիլե պատկերասրահի տնօրեն Քրիստին Արժիլեն խոսեց Դալիի ցուցահանդեսի շուրջ
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---