Սիրուշոն «Մանկական Եվրատեսիլ 2011»-ին ներկայացնելու է «Քելե-քելե»-ի նոր տարբերակը 1 դեկտեմբերի 2011 - 17:14 AMT PanARMENIAN.Net - «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հատուկ հյուրերից մեկը` Սիրուշոն ելույթ է ունենալու իր «Քելե-քելե» երգի նոր տարբերակով: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ նշեց որգչուհին, նա իր ելույթներից առաջ հաճախ է խորհրդակցվում իր հոր հետ: Նա Սիրուշոյին հիշեցրեց, որ երազում էր բեմում ներկայացնել ավանդական «Բերդ» պարը: Սիրուշոյի խոսքով մրցույթն իր համար հիանալի առիթ է ներկայացնելու ազգային պարը, մանավանդ որ մրցույթը դիտում է Եվրոպան: Սակայն համարը բաղկացած չի լինելու միայն ավանդական պարից: Այն ունենալու է նաև ժամանակակից պարային հատված: Խոսելով մրցույթից՝ Սիրուշոն ասաց, որ դժվար է որոշել հաղթողին, քանի որ նրանք բոլորն էլ երեխաներ են: Նա ծանոթ է միայն Հայաստանի ներկայացուցչի երգին և ուրախ է, որ Դալիթան հրավիրում է բոլորին Հայաստան: Սիրուշոն չի բացառում նաև, որ հետագայում Եվրատեսիլ երգի մրցույթում կներկայանա որպես կոմպոզիտոր, քանի որ նման առաջարկներ տարբեր երկրներից ստանում է: Անցած տարի նա առաջարկ ստացավ Շվեդիայից, սակայն տարբեր պատճառներով նա չգրեց երգի խոսքեր: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Սիրուշոն նշեց, որ մրցույթին հանդես գալով որպես հեղինակ՝ հնարավորություն կունենա հերթական անգամ ներկայացնելու հայկական մշակույթը, եթե նույնիսկ այն կատարվի օտար երկրի ներկայացուցչի կողմից: Սիրուշոն 2008 թ-ին իր «Քելե-քելե» երգով մասնակցել է «Եվրատեսիլ» մրցույթին և զբաղեցրել 4-րդ տեղը: Այս արդյունքն առայժմ լավագույնն է Հայաստանի համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |