18  18.03.12 - "Հայակ 2012" ազգային կինոյի մրցանակաբաշխությունը

Չալդրանյանի «Ձայն Բարբառո... »-ն ճանաչվեց «Հայակ» առաջին մրցանակաբաշխության լավագույն ֆիլմը

Չալդրանյանի «Ձայն Բարբառո... »-ն ճանաչվեց «Հայակ» առաջին մրցանակաբաշխության լավագույն ֆիլմը

PanARMENIAN.Net - Մարտի 18-ին առաջին անգամ անցկացվեց Հայաստանի ազգայինկինոկենտրոնի «Հայակ» մրցանակաբաշխությունը:

««Հայակ»-ը մեծ տոն է լինելու մեր կինոգործիչների համար և մենք պետք է այնպես խոսենք, որ մեր կինոգործիչներն իրենց զգան տոնական մթնոլորտում»,ասաց կինոկենտրոնի նախագահ Գևորգ Գևորգյանը:

«Հայկական ֆիլմը պետք է վերադառնա ազգային ակունքներին, որ էկրանից նայես ու հասկանաս, որ ֆիլմը հայկական է: Կարծում եմ «Հայակ»-ն այդ գործում մեծ դեր կխաղա», ասաց ժյուրիի նախագահ Սոս Սարգսյանը:

Լավագույն ֆիլմ ճանաչվեց Վիգեն Չալդրանյանի «Ձայն Բարբառո... »-ն:

«Լավագույն ռեժիսոր» անանակարգի հաղթողն է դարձել ՀարությունԽաչատրյանը «Սահման» ֆիլմի համար:

«Լավագույն սցենարի հեղինակ»կոչմանն արժանացան Առնոլդ Աղաբաբովը և Զորայր Խալափյանը «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմի սցենարի համար: Լավագույն դերասանուհու տիտղոսին արժանացավ Աննա Էլբակյանը «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» իսկ լավագույն դերասանի կոչմանը` Միքայել Պողոսյանը «Երևան ջան» ֆիլմի համար: «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում հաղթող ճանաչվեց Յուրի Հարությունյանը` «Որտե՞ղ էիր մարդ Աստծո» ֆիլմի համար: Լավագույննկարիչն էր Վարդան Սեդրակյանը « Մի նայիր հայելուն» ֆիլմիաշխատանքների համար: «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթեց Գագիկ Հարությունյանի «Յարխուշտա» ֆիլմը: «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակը գնաց Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմին: «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակը տրվեց Գայանե Մարտիրոսյանի «Տարաշխարհիկները» ֆիլմին: «Լավագույն դեբյուտ» անվանակարգում մրացանակը տրվեց Հովհաննես Գալստյանին «Խճճված զուգահեռներ» ֆիլմի համար:

Բացի դրանից, Հատուկ մրցանակներ տրվեցին մի շարք կինոգործիչներին` Սոս Սարգսյանին, Արտավազդ Փելեշյանին, օպերատոր Լևոն Աթոյանցին, ռեժիսորներ Արման Մանարյանին և Ալբերտ Մկրտչյանին, ինչպես նաև Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուային:

Միջոցառման վերջում PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցեց Հարություն Խաչատրյանի հետ, ով ուրախությամբ ասաց. «Այստեղ կարևորը մրցանակը չէ, այլ գնահատականը, որին արժանացան այն մեծերը, ովքեր արդեն չկան, և այն երիտասարդները, ովքեր նոր են մտնում կինո»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---