1

ՎԱՐԴԱՆ ԹՈՂԱՆՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԵԴԻԱ ԽՈՒՄԲԸ
ԿՎԵՐՍԿՍԻ «ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ

7 դեկտեմբերի 2001 - 23:20 AMT  11:49 GMT
Մեդիա խումբը նաեւ «Գազետա ՍՆԳ.ռու»-ի ինֆորմացիոն վերլուծական պորտալի ու Կասպիական ինֆորմացիոն գործակալության «Եվրասիան այսօր» ամսագրի հրատարակիչն է:

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՇՈՒՄ Է ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 13-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

7 դեկտեմբերի 2001 - 23:10 AMT  11:49 GMT
Երկրաշարժի հետեւանքները չեն հաղթահարվել մինչ օրս:

ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՇԳԱԲԱԴԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

7 դեկտեմբերի 2001 - 23:08 AMT  11:49 GMT
Իրանի Էներգետիկայի նախարարությունը հայտարարել էր, որ Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը նախատեսվում է սկսել արդեն 2002 թվականի գարնանը:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

7 դեկտեմբերի 2001 - 23:07 AMT  11:49 GMT
Զրույցը կնվիրվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի քննարկմանը:

ՀԱՅ ՌԵԺԻՍՈՐԻ ԿԻՆՈՆԿԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ՕՍԿԱՐԻ»

7 դեկտեմբերի 2001 - 23:06 AMT  11:49 GMT
ֆիլմի հեղինակը հայտարարել է, որ հույս ունի, թե նրա կինոնկարը կընդգրկվի եզրափակիչ փուլում, ուր հասնում են ներկայացված աշխատանքներից միայն հինգը:

ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎԵՐԻՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՌՈՒՍԻՈ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՀԵՏ

7 դեկտեմբերի 2001 - 23:05 AMT  11:49 GMT
Դաշնության Խորհրդի նախագահի հետ Խաչատրյանը քննարկել է միջխորհրդայնական կապերի զարգացման հեռանկարները:

ԱՄԵՆԱՅԱՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀՈՎՎԱՊԵՏԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱ

7 դեկտեմբերի 2001 - 23:05 AMT  11:49 GMT
Դեկտեմբերի 10-ին նախատեսվում է Գարեգին Երկրորոդի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի եւ Սենատի նախագահ Քրիստիան Փոնսլեի հետ:

ԲԱՔՎՈՒՄ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՐԿՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ԱՆԴԱՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

7 դեկտեմբերի 2001 - 23:04 AMT  11:49 GMT
«Զեռկալո» թերթի տվյալների համաձայն, Ադրբեջանի անդամությունը այդ եվրոպական կառույցին դադարեցնելու մասին հարցը, ըստ երեւույթին, կլուծվի արդեն ԵԽ հունվարյան նիստի ընթացքում:

ԹՈՒՐՔ ԿԱՆԱՅՔ ԱՅՍՕՐ ԱԿՑԻԱ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ՏԱԲԱՏ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՇՏԱՊԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

7 դեկտեմբերի 2001 - 23:03 AMT  11:49 GMT
Տաբատ կրելու արգելքից բացի, Թուրքիայի պետական հիմնարկություններում գոյություն ունի նաեւ արգելք առանց թեւերի, մարմնի որոշ մասերը մերկացնող հագուստի, ինչպես նաեւ բաց կոշիկի վերաբերյալ:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ` ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԿՈՉ ԱՆԵԼՈՎ ԿՏՐԵԼ ՆՐԱՆՑ ԱԿԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍՊԱՆԵԼ ՔԱՐԵՐՈՎ,

6 դեկտեմբերի 2001 - 04:00 AMT  11:49 GMT
Հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցելությունների դադարեցման մասին Երեւանի Մամուլի ակումբի որոշումը, որը կայացվել էր Բաքվի ԶԼՄ-ի հակահայկական աննախադեպ հիստերիայի պատճառով, ոչ միանշանակ արձագանք ունեցավ Ադրբեջանում : Բաքվի մի քանի թերթեր չեն թաքցնում իրենց գոհունակությունը, որ հայ-ադրբեջանական երկխոսությունը խոչընդոտելու իրենց ջանքերը շոշափելի արդյունք տվեցին: Սակայն, հարկ է նաեւ նշել, որ երեւանյան լրագրողների դեմարշը ադրբեջանական մտավորականության մի մասի մոտ ոչ քիչ անհանգստություն է առաջացրել: Նյարդայնացել են նույնիսկ պետական այրերը: Ալիեւյան վարչակազմի միջազգային բաժնի պետ Ալի Հասանովը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը բոլորովին էլ դեմ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների շփմանը: Ընդ որում, նա բավականին անկեղծ խոստովանություն է արել. պարզվում է, որ ադրբեջանական իշխանությունները երկու հակամարտող երկրների հասարակական կառույցների եւ լրագրողների փոխհարաբերությունները իրականում խրախուսում են ոչ թե այն պատճառով, որ դրանցում իմաստ են տեսնում, այլ միայն ԵԱՀԿ-ի խաղաղարարների տրամադրությունները չփչացնելու համար, որոնք շատ են ուզում, որ հայերն ու ադրբեջանցիներն ապրեն համերաշխ:
1
---