ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՇԳԱԲԱԴԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովը դրական է գնահատում իր երկրի մասնակցության հնարավորությունը Իրան-Հայաստան գազատարի շինարարության իրականացմանը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին հաղորդվել է թուրքմենական առաջնորդի ու Իրանի Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցերով հատուկ ներկայացուցիչ Մեհդի Սաֆարիի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում: Էներգետիկ ոլորտում իրանա-թուրքմենական համագործակցության համատեքստում զրուցակիցները քննաիկել են թուիքմենական գազը Իրանով Հայաստան փոխադրելու հնարավորությունների մասին: Նշենք, որ ներկայումս Թուրքմենստանը տարեկան Իրանի հյուսիսային շրջաններ է առաքում մոտ 2 միլիարդ կուբամետր երկնագույն վառելիք: Նախատեսվում է, որ 2002 թվականին այդ ծավալները կաճեն, եւ Հայաստանը ավելի շատ վառելիք կստանա: Ավելի վաղ Իրանի Էներգետիկայի նախարարությունը հայտարարել էր, որ Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը նախատեսվում է սկսել արդեն 2002 թվականի գարնանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---