1

ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ

11 դեկտեմբերի 2001 - 22:35 AMT  16:43 GMT
Որպես օրենսդրական իշխանության ղեկավար իր առաջին օտարերկրյա այցը նա որոշել է կատարել Հայաստան, ինչը, ըստ նրա, վկայում է Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթության մասին:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՐԱՑՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՃԳՆԱԺԱՄԸ ՀՂԻ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆՈՎ

11 դեկտեմբերի 2001 - 22:09 AMT  16:43 GMT
Ադրբեջանում խորացող էներգետիկ ճգնաժամը վերածվում է աղետի: Էլեկտրաէներգիան անջատում են արդեն մայրաքաղաքում:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԱՎԵԼԻ ԹՇՆԱՄԱԲԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ
ԵՐԿՐՈՐԴՆ Է

11 դեկտեմբերի 2001 - 22:07 AMT  16:43 GMT
Համաձայն ՌՕՄԻՌ ռուսաստանյան կենտրոնի կողմից անցկացված հարցման տվյալների` Ռուսաստանի քաղաքացիները գտնում են, որ ԱՊՀ պետություններից իրենց հանդեպ ավելի թշնամաբար տրամադրաված են Վրաստանն ու Ադրբեջանը:

ՊԵՆՏԱԳՈՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՒԱՆ ՈւՐՎԱԳԾՎՈՂ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼՆ Է

11 դեկտեմբերի 2001 - 22:06 AMT  16:43 GMT
Այդ մասին հայտնել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդվեյը:

ՀԱՅ ՌԵԺԻՍՈՐԻ ՖԻԼՄԸ ՉՈՐՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԵՐԻ ՊԱՐԳԵՒԻ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ

11 դեկտեմբերի 2001 - 22:05 AMT  16:43 GMT
Անվանի ծաղրածու եւ միմ Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված հայ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Պյեռլեկինո կամ օդից թեթեւ» ֆիլմը արժանացել է չորս միջազգային փառատոների ժյուրիի բարձր գնահատմանը:

ԻՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ 17 ՇՐՋԱՆՆԵՐԸ «ԻՐԱՆԻ ՏԱՐԱԾՔ ՊԵՏՔ Է ՀՌՉԱԿՎԵՆ»

11 դեկտեմբերի 2001 - 22:04 AMT  16:43 GMT
Բաքվի քաղաքագետ Ռովշար Նովրուզօղլու տեղեկություններով, ուսումնասիրելով Ադրբեջանի հարավային տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը` Իրանի խորհրդարանը եկել է եզրակացության, որ «Ադրբեջանի 17 շրջաններ Իրանի տարածք պետք է հռչակվեն»:

ԺՆԵՒԻ ԿԱՆՏՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

11 դեկտեմբերի 2001 - 22:04 AMT  16:43 GMT
Շվեյցարիայի հայ համայնքը ջանք չի խնայում, որպեսզի ցեղասպանությունը դաշնային խորհրդարանի քննարկման առարկա դառնա: Ժնեւի կանտոնի կառավարության ընդունած որոշումը անպայման կօգնի դրան:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՐՈՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՉԻ ԱՌԱՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՄԲԱՐՆԵՐ

11 դեկտեմբերի 2001 - 22:03 AMT  16:43 GMT
Երեկ երեկոյան, Բաքվի մոտակայքում գտնվող, Դառնագյուլ ավանի ստիբողաբար վերաբնակեցվածների ճամբարում բնակվող մի խումբ ադրբեջանցի փախստականներ փակել էին գլխավոր փողոցներից մեկը:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ` ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԿՈՉ ԱՆԵԼՈՎ ԿՏՐԵԼ ՆՐԱՆՑ ԱԿԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍՊԱՆԵԼ ՔԱՐԵՐՈՎ,

6 դեկտեմբերի 2001 - 04:00 AMT  16:43 GMT
Հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցելությունների դադարեցման մասին Երեւանի Մամուլի ակումբի որոշումը, որը կայացվել էր Բաքվի ԶԼՄ-ի հակահայկական աննախադեպ հիստերիայի պատճառով, ոչ միանշանակ արձագանք ունեցավ Ադրբեջանում : Բաքվի մի քանի թերթեր չեն թաքցնում իրենց գոհունակությունը, որ հայ-ադրբեջանական երկխոսությունը խոչընդոտելու իրենց ջանքերը շոշափելի արդյունք տվեցին: Սակայն, հարկ է նաեւ նշել, որ երեւանյան լրագրողների դեմարշը ադրբեջանական մտավորականության մի մասի մոտ ոչ քիչ անհանգստություն է առաջացրել: Նյարդայնացել են նույնիսկ պետական այրերը: Ալիեւյան վարչակազմի միջազգային բաժնի պետ Ալի Հասանովը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը բոլորովին էլ դեմ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների շփմանը: Ընդ որում, նա բավականին անկեղծ խոստովանություն է արել. պարզվում է, որ ադրբեջանական իշխանությունները երկու հակամարտող երկրների հասարակական կառույցների եւ լրագրողների փոխհարաբերությունները իրականում խրախուսում են ոչ թե այն պատճառով, որ դրանցում իմաստ են տեսնում, այլ միայն ԵԱՀԿ-ի խաղաղարարների տրամադրությունները չփչացնելու համար, որոնք շատ են ուզում, որ հայերն ու ադրբեջանցիներն ապրեն համերաշխ:
1
---