1

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՁԱԽՈՂԵԼ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

29 հուլիսի 2002 - 22:41 AMT  18:16 GMT
Ինչպես հաղորդում է Թբիլիսիի «Ռեզոնանսի» թերթը, Մոսկվան ծրագրում է նոր ազգամիջյան եւ կրոնական հակամարտություններ հրահրել Վրաստանի այն շրջաններում, որտեղով պետք է անցնի նավթատարը:

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

29 հուլիսի 2002 - 21:30 AMT  18:16 GMT
Մինչեւ օգոստոսի 5-ն ընթացող փառատոնին կմասնակցեն ավելի քան 600 երիտասարդներ Հայաստանի բոլոր շրջաններից, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղից եւ Վրաստանի Սամցխե-Ջավաղք տարածաշրջանից:

ԿԻՊՐՈՍՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՐԵՒԱՆԻ «ՄԻԱՎՈՐՎԱԾ ԲԱՆԿԻ» ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԸ

29 հուլիսի 2002 - 21:29 AMT  18:16 GMT
Ներկայումս Կիպրոսի Գլխավոր դատախազությունը քննարկում է Հայաստանի կառավարության պահանջը` Գալստյանին Հայաստան փոխանցելու մասին:

ՊՐԱՀԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

29 հուլիսի 2002 - 21:25 AMT  18:16 GMT
Հանդիպումը անցնում է փակ դռների ետեւում` Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարներ Թաթուլ Մարգարյանի եւ Արազ Ազիմովի մասնակցությամբ:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄՆ-Ը ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

29 հուլիսի 2002 - 21:22 AMT  18:16 GMT
Ամերիկյան կողմը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ ռազմակայաններ ստեղծել այդ տարածաշրջաններում, սակայն անվտանգության ոլորտում ծրագրում է երկարաժամկետ հարաբերություններ պահպանել տվյալ տարածաշրջանների պետությունների հետ:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՎՐԱ ԿԱՅԱՑԵԼ Է ԱՃՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

29 հուլիսի 2002 - 19:53 AMT  18:16 GMT
Աճյունների փոխանակումը կատարվել է Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՆԱՅՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

29 հուլիսի 2002 - 19:45 AMT  18:16 GMT
Օրերս Ստեփանակերտում ավարտված «Լեռնային Ղարաբաղի կանայք հանուն խաղաղության եւ խաղաղ գոյատեւման» համաժողովի մասնակիցները դիմում են հղել Հարավային Կովկասի խորհրդարաններին, կառավարություններին եվ քաղաքական ուժերին:

ԱՄՆ-Ը ՉՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՏԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ

29 հուլիսի 2002 - 19:18 AMT  18:16 GMT
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Նոլենբերգը` իր գործընկերների ուշադրությունը հրավիրելով պաշտոնական Բաքվի չդադարող ռազմատենչ կոչերին:

ՀԱՅԸ ԲԱՆՏՈՒՄ ԷԼ ՀԱՅ Է

25 հուլիսի 2002 - 05:00 AMT  18:16 GMT
Տարբեր աղբյուրների համաձայն` այսօր Ադրբեջանում ծագումով հայ կամ հայկական արմատներ ունեցող երկուսից մինչեւ քսան հազար անձինք են բնակվում: Նրանք հիմնականում ժամանակին ադրբեջանցիների հետ ամուսնացած կանայք են եւ նման ամուսնություններից ծնված երեխաներ: Այս մարդկանց բախտն ավելի չի ժպտացել, քան` փախստականներին: Նրանք, ովքեր ընտանեկան կապեր չունենալու պատճառով չեն կարողացել հեռանալ Ադրբեջանից, ստիպված են անտանելի ստորցումներ հանդուժել: Օրենքը բոլորովին չի գործում հայկական արյուն ունենալու կասկած հարուցող մարդկանց դեպքում: Սրանում համոզվելու հնարավուրություն են ունեցել վերջերս Բաքու այցելած ԵԽԽՎ-ի Ադրբեջանի գծով մոնիտորինգի կոմիտեի համազեկուցողները:
1
---