ԿԻՊՐՈՍՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՐԵՒԱՆԻ «ՄԻԱՎՈՐՎԱԾ ԲԱՆԿԻ» ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԸ

PanARMENIAN.Net - Կիպրոսի ոստիկանությունը Լիմասսոլում օրերս ձերբակալել է Երեւանի «Միավորված բանկի» նախկին բաժնետեր եւ տնօրեն Հովսեփ Գալստյանին, որը հետախուզվում է 168 մլն դրամ հափշտակության կասկածանքով: Ինչպես տեղեկացնում է «Ազգ» հայկական թերթը, Լիմասսոլի շրջանային դատարանում նրան ներկայացվել է համապատասխան մեղադրանք, սակայն հաջորդ օրը 80 հազար դոլարի չափով գրավ մուծելուց հետո Գալստյանն ազատ է արձակվել մինչեւ ավարտվի նրան Հայաստանի իշխանություններին հանձնելու գործընթացը: Նրան պարտավորեցրել են չհեռանալ Լիսսամոնից եւ ամեն օր նշվել ոստիկանությունում: Ներկայումս Կիպրոսի Գլխավոր դատախազությունը քննարկում է Հայաստանի կառավարության պահանջը` Գալստյանին Հայաստան փոխանցելու մասին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---