ՊՐԱՀԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

PanARMENIAN.Net - Այսօր Պրահայում սկսվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների թվով երկրորդ հանդիպումը: Հանդիպումը անցնում է փակ դռների ետեւում` Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարներ Թաթուլ Մարգարյանի եւ Արազ Ազիմովի մասնակցությամբ: Նշենք, որ երկու պետությունների նախագահների անձնական ներկայացուցիչների մակարդակով հանդիպումներն անց են կացվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ, որոնք էլ վարել են առաջին փուլը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---