ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը եւ Եվրոպայի ու Եվրազիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը Նյու Յորքում քննարկել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության չափերն ու բնույթը: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, կողմերը շոշափել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ Կովկասյան տարածաշրջանում ԱՄՆ հետաքրքրություններին առնչվող հարցեր: Քննարկվել են նաեւ հարցեր, որոնք առնչվում են հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա առաջիկա շաբաթում Վաշինգտոնում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---