ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հոկտեմբերին Թբիլիսիում նախատեսվող հանդիպումը, հավանաբար կհետաձգվի անորոշ ժամանակով: Ինչպես հաղորդել է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Թեդո Ջափարիձեն, «կան պահեր», որոնք ստիպում են մտածել տվյալ փուլում հանդիպման անցկացման նպատակահարմարության մասին: Նրա խոսքերով, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, դա կապված է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի առողջական վիճակի հետ, որը վերջերս ավտովթարի էր ենթարկվել:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---