ԱՍՏՐԱԼԻԱՆ ՄԻԱՑԵԼ Է ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Ավստրալիայի արտաքին գործերի եւ առեւտրի դեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Ադրբեջան, քանի որ այդ երկրում դեռեւս պահպանվում է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ահաբեկչության սպառնալիքը: Ինչպես տեղեկացնում է Բաքվի «Azadliq» թերթը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, դեպարտամենտի կողմից հրապարակված հայտարարությունում նշվում է, որ Բաքու ուղեւորությունը հղի է անցանկալի հետեւանքներով: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել էր հայտարարություն, որում նշվում է, որ Ադրբեջանի տարածաշրջաններ այցելելը խիստ վտանգավոր է օտարերկրյա քաղաքացիների համար: Կանադայի կառավարությունը նույնպես հանդես է եկել նման հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է թերթը, բոլոր այս օրինակներն ապացուցում են, որ արտերկրներում սկսել են այլ կերպ վերաբերել Ադրբեջանին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---