ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԻՐԻԱՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿԱԴՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

29 հունիսի 2005 - 08:28 AMT  17:53 GMT
Կրկնակի հարկադրումից խուսափելու մասին համաձայնագիրը խթան կհանդիսանա գործարարների եւ ներդրողների համար, հայտարարել է Սիրիայի ֆինանսների փոխնախարարը

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐ VIVACELL-Ի ՍԱԿԱԳՆԵՐԸ

29 հունիսի 2005 - 08:17 AMT  17:53 GMT
VivaCell-ը առաջարկում է ծառայությունների երկու տեսակ` «Ալո» (խոսակցությունների համար կանխավճարի համակարգ) եւ Classsic (մշտական աբոնենտային համակարգ)

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

29 հունիսի 2005 - 08:00 AMT  17:53 GMT
Բացի Հայաստանից, առեւտրային ներկայացուցչություններ կձեւավորվեն նաեւ «մերձակա արտերկրի» յոթ երկրներում

ԲԱՔՈՒՆ ԴԺԳՈՀ Է ԵԱՀԿ ՄԽ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ, ՍԱԿԱՅՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ

29 հունիսի 2005 - 07:54 AMT  17:53 GMT
«Թեեւ մենք դժգոհ ենք ՄԽ գործունեությունից, մենք ասել ենք, որ այդ հարցով զբաղվելու են միայն իրենք»,-հաղորդել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԶԻՆԻ ՀՅՈՒՍԻՍ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ «ԻՍԿԱՆԴԵՐ»ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՎ

29 հունիսի 2005 - 07:42 AMT  17:53 GMT
«Իսկանդեր» հրթիռային համալիրների համար թիրախ են հանդիսանում Թուրքիայի հյուսիսը, ողջ Վրաստանի տարածքը, Հայաստանի տարածքի կեսը եւ ողջ Ադրբեջանը

ՅՈՒ. ՄԵՐԶԼՅԱԿՈՎ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

29 հունիսի 2005 - 07:31 AMT  17:53 GMT
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի իրավիճակի համար, հայտարարել է միջնորդը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԿԻՍԵԼ ՂԱՐԱԲԱՂԸ

21 հունիսի 2005 - 05:00 AMT  17:53 GMT
Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը Բաքվում կայացած մամլո ասուլիսում տեղեկացրեց արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի փարիզյան հանդիպման որոշ մանրամասների մասին: Սակայն միայն մեկ թեմայի շեշտադրումը եւ մնացածի մասին չխոսելու համառ ցանկությունը թույլ են տալիս ենթադրել, որ կամ պարոն Ազիմովը շարադրում է ճշմարտության անկարեւոր մասը միայն, կամ էլ պարզապես ցանկալին իրականության տեղ է ներկայացնում:
---