ԲԱՔՈՒՆ ԴԺԳՈՀ Է ԵԱՀԿ ՄԽ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ, ՍԱԿԱՅՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը դեռեւս այլընտրանք չի տեսնում ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբի գործունեությանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: «Ընդհանուր առմամբ մենք դժգոհ ենք Մինսկի խմբի գործունեությունից, սակայն վերջին ժամանակներս հետաքրքրությունը այդ հարցի հանդեպ բարձրացել է: Այդ պատճառով, թեեւ մենք դժգոհ ենք ՄԽ գործունեությունից, մենք ասել ենք, որ այդ հարցով զբաղվելու են միայն իրենք»,-հաղորդել է Ն.Մամեդովը: Նրա խոսքերով, Մինսկի խումբը իրավաբանական կառույց է, որը ստեղծվել է ԵԱՀԿ-ում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Ադրբեջանական կողմի արծարծվող թեմաների մասին հարցին` հակամարտությունը այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում լուծելու համար, Ն.Մամեդովը պատասխանել է.«ցանկացած այլ գործունեություն հանդիսանում է Ադրբեջանի արտաքին քաղքականության բաղկացուցիչ մասը: Ադրբեջանական ղեկավարությունը, նախագահը բոլոր հանդիպումներում, այցերի, միջազգային համաժողովների ժամանակ նաեւ հանրապետության ներսում աշխատում են իրենց քաղաքականությամբ հասնել Ադրբեջանի դիրքորոշման առավել մեծ աջակցության հակամարտության կարգավորման հարցում: Այդ կապակցությամբ տարվում է նպատակաուղղված աշխատանք: Ուղղություններից մեկն էլ տարբեր կառույցների հետ, այդ թվում Եվրոպայի Խորհրդի, Եվրամիության, ՄԱԿ-ի հետ աշխատանքն է: Այդ ամենը շատ բնական է` եւ տարվող աշխատանքը, այդ շրջանակներում ստեղծվող տարբեր կառույցները, օրինակ, փաստահավաք առաքելությունը, ԵԽԽՎ ղարաբաղյան կարգավորման հարցով ենթակողմիտեն, եւ ընդհանուր առմամբ միջազգային կառույցների շրջանակներում ընդունվող որոշումները նպաստում են Ադրբեջանի դիրքերի ամրապնդմանը: Սակայն իրավաբանական եւ քաղաքական տեսակետից հակամարտության կարգավորմամբ զբաղվում է Մինսկի խումբը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---