ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐ VIVACELL-Ի ՍԱԿԱԳՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանում բջջային կապի երկրորդ օպերատոր «Ղ-Տելեկոմ» ընկերությունը, որը հանդես է գալիս VivaCell ապրանքանշանի տակ, հունիսի 29-ին հրապարակել է իր կողմից մատուցվող ծառայությունների սակագները: Մասնավորապես, VivaCell-ը առաջարկում է ծառայությունների երկու տեսակ` «Ալո» (խոսակցությունների համար կանխավճարի համակարգ) եւ Classsic (մշտական աբոնենտային համակարգ): Ձեռք բերելով «Ալո» փաթեթը 7000 դրամով (15 դոլար), բաժանորդը կստանա հետեւյալ ծառայությունները` 3700 դրամի անվճար խոսակցությունների իրավունք, կանխավճարի ժամկետը` 60 օր, ստացվող զանգերի որոշում, զանգի սպասում, զանգի վերահասցեագրում, SMS-հաղորդագրություններ, ձայնային փոստ (ցպահանջ), բազմաբաժանորդային կապ, միջազգային միացում: VivaCell-ի բաժանորդների միջեւ խոսակցության մեկ րոպեն պիկ ժամերին (7.00-23.00) կարժենա 90 դրամ, ազատ ժամերին (23.00-7.00)` 80 դրամ: Այլ բջջային օպերատորների (բացի VivaCell-ից Հայաստանում գործում է միայն «ԱրմենՏել» ընկերությունը) բաժանորդների հետ խոսակցության մեկ րոպեն պիկ ժամերին կարժենա 110 դրամ, ազատ ժամերին` 90 դրամ, ստացիոնար ԱՀԿ-ի բաժանորդների հետ` 90 (80), Լեռնային Ղարաբաղի բջջային կապի բաժանորդների հետ` 110 (90), ԼՂ ստացիոնար ԱՀԿ-ի բաժանորդների հետ` 110 (90): VivaCell-ի միջազգային սակագները սահմանվել են հետեւյալ կերպ` խոսակցության մեկ րոպեն Ռուսաստանի եւ Վրաստանի հետ կարժենա 235 դրամ, ազատ ժամերին` 165, ԱՊՀ եւ Մերձբալթիկայի այլ երկրներ հետ` 285 դրամ (200) մեկ րոպեի համար, դեպի ԱՄՆ, Եվրոպա, Կանադա, Ավստրալիա` 430 (300), Մերձավոր Արեւելքի երկրներ` 350(245): Տեղական մեկ SMS հաղորդագրության հղումը կարժենա 20 դրամ, միջազգայինը` 55 դրամ: Կանխավճարի քարտերը կարելի է ձեռք բերել 20-ից 300 օր ժամկետով` 20 օրը-2000 դրամ, 55 օրը-4500, 100 օրը-7000, 150-ը-9500, 300-ը-18 000: Անվաճար ծառայությունների մեջ մտնում են զանգերը հրշեջ ծառայություն (101), ոստիկանություն (102), շտապ օգնություն (103), գազի ծառայություն (104), արտակարգ իրավիճակների ծառայություն (108), թեժ գիծ (111): Classic քարտի միացման վարձը կազմում է 4500 դրամ գումարած 4000 դրամ ամսեկան վճարը: Ձեռք բերելով ծառայությունների այդ փաթեթը անվճար կարելի է ստանալ ծառայությունների հետեւյալ տեսակներ` ստացվող զանգի որոշում, զանգի սպասում, զանգի վերահասցեագրում, SMS-հաղորդագրություն, ձայնային փոստ (ցպահանջ), բազմաբաժանորդային կապ, միջազգային միացում: Լրացուցիչ վճարման դիմաց հնարավոր կլինի օգտվել տվյալների փոխանցման (ինտերնետ) համակարգից, հաշվի դետալիզացիայից, ինքնորոշիչի մեկուսացումից, համարի գաղտնացումից SMS հաղորդագորություն ուղարկելիս, զանգերի մեկուսացումից, կրկնակի SIM քարտից եւ միջազգային ռոումինգից: Classic Viva Cell-ի բաժանորդների միջեւ խոսակցության մեկ րոպեն պիկ ժամերին կկազմի 48 դրամ, ազատ ժամերին` 44 դրամ, այլ բջջային օպերատորի հետ («ԱրմենՏել» ընկերություն) պիկ ժամերին` 55 դրամ, ազատ ժամերին` 48 դրամ, ստացիոնար ԱՀԿ-ի բաժանորդների հետ` 48 (44), Լեռնային Ղարաբաղի բջջային կապի բաժանորդների հետ` 55 (48), ԼՂ ստացիոնար ԱՀԿ-ի բաժանորդների հետ` 55 (48): Միջազգային սակագները եւ SMS-հաղորդագրությունների ուղարկումը Classic համակարգով չեն տարբերվում Alo համակարգով տրամադրվող այդ ծառայությունների սակագներից: VivaCell-ը տրամադրում է նաեւ «Ուրախ կիրակի» ծառայությունը, երբ բոլոր զանգերը ընկերության բաժանորդների միջեւ, ինչպես նաեւ զանգերը Հայաստանի ստացիոնար ԱՀԿ-ի բաժանորդներին կարժենան 44 դրամ: Մեկ այլ «Կորպորատիվ լուծումներ» փաթեթը առաջարկում է ծառայությունների երեք տարբերակ` «Բիզնես», «Բիզնես+ եւ «Օպտիմա», ինչը ենթադրում է օգտվողների փակ խմբերի ստեղծում, համապատասխանաբար, 5-20 գիծ, 21-100 եւ 100-ից ավելի գիծ: Խմբի մասնակիցների միջեւ խոսակցության մեկ րոպեն կարժենա` առաջին խմբի համար` 40 դրամ, երկրորդի համար` 38, երրորդի համար`36: VivaCell-ի մեկ այլ բաժանորդի` ոչ խմբի անդամի հետ խոսակցության մեկ րոպեն «Բիզնես» փաթեթ ունեցողների համար կարժենա պիկ ժամերին` 46 դրամ, ազատ ժամերին`42 («Բիզնես+»-44(42)), «Օպտիմա»-42 (40)), ԱրմենՏելի» բաժանորդի հետ` 52(48) («Բիզնես+»-50(48)), «Օպտիմա»-50 (48)), Հայաստանի ստացիոնար ԱՀԿ-ի բաժանորդների հետ` 46 (42)(«Բիզնես+»-44(42)), «Օպտիմա»-42 (40)), Լեռնային Ղարաբաղի բջջային կապի բաժանորդի հետ` 52 (48) («Բիզնես+»-50(48)), «Օպտիմա»-50 (48)), ԼՂ ստացիոնար ԱՀԿ-ի բաժանորդի հետ` 52 (48)(«Բիզնես+»-50(48)), «Օպտիմա»-50 (48)): Միջազգային խոսակցությունների եւ SMS հաղորդագրությունների սակագները անփոփոխ են: Բոլոր գները նշված են ԱԱՀ 20 տոկոսի հաշվարկով: Հարկ է նշել, որ միջազգային զանգերի համար բարձր գները պայմանավորված են նրանով, որ «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է պահպանել մենաշնորհը Հայաստանում միջազգային կապի ապահովման ոլորտում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---