ՀՀ Գլխավոր շտաբի պետը չի բացառել, որ 2006 թվականին կարող է առաջընթաց գրանցվել ղարաբաղյան հարցում

2 դեկտեմբերի 2005 - 15:14 AMT  01:34 GMT
«Չեմ կարծում, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել»,-հայտարարել է Միքայել Հարությունյանը

Երեւանի քաղաքապետարանը չի կարող երաշխավորել ընդդիմության հանրահավաքի անվտանգությունը

2 դեկտեմբերի 2005 - 14:58 AMT  01:34 GMT
Ընդդիմության ներկայացուցիչները մտադիր են հանդիպել արտասահմանյան երկրների` Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ եւ քննարկել նրանց հետ երկրում ստեղծված իրավիճակը

Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական ներուժը լիովին չի օգտագործվում

2 դեկտեմբերի 2005 - 14:22 AMT  01:34 GMT
Հայաստանի մայրաքաղաքում մեկնարկել է Ռուսաստանի ազգային ցուցահանդեսը

Յու.Բալուեւսկի. Որոշ առումով Հայաստանը Ռուսաստանի հիմնական դաշնակիցն է տարածաշրջանում

2 դեկտեմբերի 2005 - 14:02 AMT  01:34 GMT
Հաջորդ անգամ ԱՊՀ ՊՆ ղեկավարները կհավաքվեն Ադրբեջանում

Արմեն Ջիգարխանյանը պարգեւատրվել է «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» շքանշանով

2 դեկտեմբերի 2005 - 13:56 AMT  01:34 GMT
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգեւատրել է դերասանին «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» չորրորդ աստիճանի շքանշանով

Ս.Սարգսյանը մասնակցեց ՀՀ պաշտպանության նախարարության շենքերի նոր համալիրի հիմնարկեքի արարողությանը

2 դեկտեմբերի 2005 - 13:43 AMT  01:34 GMT
Այդ տարածքը Հայաստանի կառավարության 1993 թվականի որոշման համաձայն հատկացվել էր պաշտպանության նախարարության կարիքների համար, սակայն համապատասխան ֆինանսների բացակայության պատճառով շինարարական աշխատանքները հետաձգվել էին

Գեորգի Խոսրոեւը ազատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի պարտականություններից

2 դեկտեմբերի 2005 - 13:38 AMT  01:34 GMT
Հայաստանի նախագահի հրամանագրով, Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում է նշանակվել Հրաչ Սիլվանյանը

Ռ.Քոչարյան. Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիր չի դնում իր առջեւ

2 դեկտեմբերի 2005 - 13:28 AMT  01:34 GMT
«Սակայն, մենք մտադիր ենք լրջորեն ընդլայնել մեր համագործակցությունը Դաշինքի` որպես անվտանգության հարցերով զբաղվող առանցքային եվրոպական կառույցի հետ»,-հայտարարել է Հայաստանի նախագահը

Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի է ունեցել Ղարաբաղին նվիրված գրքի շնորհանդես

2 դեկտեմբերի 2005 - 13:11 AMT  01:34 GMT
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հույս հայտնեց, որ գալիք տարում ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացը դրական զարգացման հնարավորություն կունենա

Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու շինարարության նախագծի իրագործումը փաստորեն սկսվել է

2 դեկտեմբերի 2005 - 12:56 AMT  01:34 GMT
Ջավախքի հայ բնակչությունը կտրականապես դեմ է այդ նախագծի իրագործմանը
---