Ռ.Քոչարյան. Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիր չի դնում իր առջեւ

PanARMENIAN.Net - «Մենք չենք խոսում ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին եւ նման խնդիր մեր առջեւ չենք դնում»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը սլովենական Delo թերթին տված հարցազրույցում: «Անդամակցությունը ցանկացած ռազմաքաղաքական դաշինքին պետք է շատ հստակ պատճառաբանված լինի: Տվյալ դեպքում այդ պատճառաբանության համար հիմք պետք է հանդիսանա երկրի անվտանգության մակարդակի պարտադիր բարձրացումը: Դա չի կարող լինել տուրք նորաձեւությանը կամ նմանակող պահվածք: Երբ Սլովենիան անդամակցում էր ՆԱՏՕ-ին, ձեր անվտանգության մակարդակի բարձրացման փաստն անվիճելի էր: Այժմ նայեք աշխարհի քաղաքական քարտեզին, Հարավային Կովկասին, որտեղ ավանդաբար ուժեղ է ռուսաստանյան ազդեցությունը, Հայաստանին, որը գտնվում է Թուրքիայի, Իրանի սահմանագծին եւ հարցրեք ձեզ. ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը կբարձրացնի՞ Հայաստանի անվտանգության մակարդակը, թե ընդհակառակը: Այդ պատճառով մենք չենք խոսում ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին եւ նման խնդիր մեր առջեւ չենք դնում: Սակայն մենք մտադիր ենք լրջորեն ընդլայնել մեր համագործակցությունը դաշիքնի` որպես անվտանգության հարցերով եվրոպական առանցքային կազմակերպության հետ: Համագործակցությունն իրականացվելու է Անհատական գործընկերության ծրագրի (IPAP) շրջանակներում», - հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---