ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երեւան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երեւան

20 հունվարի 2009 - 15:00 AMT  18:04 GMT
Այցի ընթացքում միջնորդները կհանդիպեն ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի հետ
Ռուբեն Զարգարյան. ԼՂՀ ճանաչումը պետք է ցանկացած բանակցությունների մեկնարկային կետը լինի

Ռուբեն Զարգարյան. ԼՂՀ ճանաչումը պետք է ցանկացած բանակցությունների մեկնարկային կետը լինի

20 հունվարի 2009 - 14:15 AMT  18:04 GMT
«Առանց ԼՂՀ ստորագրության ցանկացած փաստաթղթի նշանակությունը արժեզրկվում է, իսկ երկկողմ բանակցությունները հանդիսանում են միջազգային կառույցների կողմից ճանաչված իրավաբանական եռակողմ ձեւաչափի խախտում»«- գտնում է հայ քաղաքական գործիչը
Հայաստանն ամեն ինչ կանի Եվրամիության հետ պայմանավորվածությունների իրականացման համար

Հայաստանն ամեն ինչ կանի Եվրամիության հետ պայմանավորվածությունների իրականացման համար

20 հունվարի 2009 - 14:05 AMT  18:04 GMT
ՀՀ նախագահը ԵՄ-ին շնորհակալություն է հայտնել GSP+ առեւտրային ռեժիմից օգտվելու հնարավորություն ընձեռելու համար
Ռուբեն Զարգարյան. Ղարաբաղյան հիմնախնդիրն արդեն լուծվել է անկախ ղարաբաղյան պետության ստեղծման ճանապարհով

Ռուբեն Զարգարյան. Ղարաբաղյան հիմնախնդիրն արդեն լուծվել է անկախ ղարաբաղյան պետության ստեղծման ճանապարհով

20 հունվարի 2009 - 12:49 AMT  18:04 GMT
Անհնար է կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն առանց ԼՂՀ անկախության շուտափույթ ճանաչման եւ բանակցություններում նրա լիարժեք մասնակցության

Իզուր էր Թել-Ավիվը Անկարային դիտարկում եթե ոչ որպես եղբայրական, ապա որպես բարեկամական երկիր

17 հունվարի 2009 - 17:20 AMT  18:04 GMT
Աշխարհում հակասեմիտիզմը եղել է եւ միշտ էլ կա: Ամենայն հավանականությամբ, եւ լինելու է, քանի կան հրեաները: «Ձուլած արճիճ» գործողությունը պարզապես հերթական անգամ յուղ լցրեց կրակին: Բայց այս անգամ հակասեմիտ երկրների շարքերը համալրեց Թուրքիան, ինչն, առհասարակ, դեռեւս մի քանի տարի առաջ անհնար կթվար: Համենայնդեպս, նախագահ Ահմեդ Նեջեդ Սեզերի` հետեւողական քեմալիստի օրոք Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններն ուղղակի կատարյալ էին: Ամբողջ աշխարհում հրեական լոբբին պաշտպանում էր Թուրքիայի շահերը, ԱՄՆ վարչակազմը Թուրքիային անվանում էր մարտավարական դաշնակից եւ բարեկամ:

2008 թվականի տարածաշրջանային ամենակարեւոր իրադարձությունը Թուրքիայի նախագահի այցն էր Երեւան

25 դեկտեմբերի 2008 - 19:56 AMT  18:04 GMT
2008թ. դարձավ Հարավային Կովկասի վերաձեւման տարի: Հարավային Օսեթիայի դեմ Վրաստանի սանձազերծած «հնգօրյա պատերազմից» հետո պարզ դարձավ, որ տարածաշրջանում նոր բաժանարար գծեր են նախանշվում: Հավանաբար, ինքն էլ չցանկանալով դա, Վրաստանի նախագահը «թագավորական» նվեր մատուցեց ՌԴ-ին, որը վաղուց էր հարմար առիթի սպասում ԱՄՆ-ից ռեվանշ վերցնելու համար` Կովկասի հակամարտությունների հանգուցալուծման մեջ չափազանց խորը ներթափանցման համար: Արդյունքում ավելի մեծ խառնաշփոթ ստացվեց, որտեղ նույնիսկ «ամենահմուտ» պետությունները չկարողացան որեւէ բան որսալ:
---