Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական Փարիզին խորհուրդ է տալիս չխանգարել Թուրքիային անդամակցել ԵՄ-ում

Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական Փարիզին խորհուրդ է տալիս չխանգարել Թուրքիային անդամակցել ԵՄ-ում

7 նոյեմբերի 2009 - 12:05 AMT  18:26 GMT
«Թուրքիան Եվրոպայի մասնիկն է եւ շարունակելու է այդպիսին մնալ: Մենք հետեւելու ենք ակտիվ քաղաքականությանը, որպեսզի հասնենք գլոբալ կայունության եւ խաղաղության», - ասել է Թուրքիայի Ագ նախարարը:
«ԱրմենՏել»-ը պարգեւատրել է հինգ ուսանողների, որոնք դարձան «Ճանաչիր Beeline»  մրցույթի  հաղթողները

«ԱրմենՏել»-ը պարգեւատրել է հինգ ուսանողների, որոնք դարձան «Ճանաչիր Beeline» մրցույթի հաղթողները

7 նոյեմբերի 2009 - 11:59 AMT  18:26 GMT
Մրցույթի մասնակիցները պետք է շարադրեին Beeline ապրանքանիշի իրենց ընկալումը

Ում մասին են ամենից շատ խոսել անցած շաբաթ` Իրան, Վրաստան եւ Թուրքիա

6 նոյեմբերի 2009 - 22:47 AMT  18:26 GMT
Անցած ամբողջ շաբաթն ընթացավ թուրք-իսրայելյան հարաբերությունների արագ վատթարացման ֆոնի վրա, ուստի ամեն տեսակի «մանրուքներ», ինչպես օրինակ այն, թե Վրաստանը պատրաստ է բացել Վերին Լարս սահմանային անցակետը, իսկ Իրանում փորձարկվել է երկաստիճան ջերմամիջուկային ռեակցիան, առանձնակի ուշադրության չարաժանացան: Մինչդեռ, այս բոլոր երեք իրադարձությունները շաղկապված են միմյանց հետ եւ, ինչպես դա լինում է վերջերս, ամեն ինչ տարածաշրջանում կապված է նաեւ Թուրքիայի հետ:

Լռությունը խաբուսիկ է, տարածաշրջանը սպասման մեջ է

2 հոկտեմբերի 2009 - 00:37 AMT  18:26 GMT
Տարածաշրջանը եւ ամբողջ աշխարհը քարացել է սպասման մեջ: Եվ թեպետ արդեն հայտարարվել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ իսկապես պատմական հանդիսացող արձանագրությունների ստորագրման ամսաթիվը, կողմերն իրենց չափազանց զգուշավոր են պահում: Չնայած նրան, որ ոչ մի ֆորս-մաժորային իրավիճակ չի սպասվում, սակայն Աստված պահպանում է նրան, ով իր մասին հոգ է տանում: Ճիշտ է, ֆորս-մաժորը կարող է սադրել Ադրբեջանը, ինչպես նա արդեն արեց Ղարաբաղի նկատմամբ սույն թվականնի մարտի 4-ին:

Open Music Fest եւ ազգային պարեր` 2009 թ.-ի ամռան վերջին շաբաթին

31 օգոստոսի 2009 - 21:51 AMT  18:26 GMT
Open Music Fest-ի շնորհիվ, որն անց է կացվում Երեւանում, Հայաստանի մշակութային կյանքում 2009-ի ամռան վերջին շաբաթում տիրող հարաբերական անդորրը զարդարվեց Աննա Մաիլյանի սոպրանոյով, Տաթեւիկ Բաղդասարյանի բարեհնչյուն ֆլեյտայի ձայնով` Հայաստանի ազգային կամերային նվագախմբի նվագակցությամբ, որի գեղարվեստական ղեկավարն է Արամ Կարաբեկյանը:

Որքա՞ն ժամանակ հետո հայ ինտերնետ օգտագործողներին հասանելի կլինեն ՏՏ համաշխարհային նվաճումների բարիքները

13 օգոստոսի 2009 - 23:05 AMT  18:26 GMT
Արդեն մեկ ամիս է, ողջ աշխարհում ինտերնետից օգտվողների եւ ՏՏ մասնագետների ուշադրության կենտրոնում է երեք իրադարձություն`մի կողմից Microsoft կորպորացիայի արտադրանք հանդիսացող Windows 7 նոր օպերացիոն համակարգի ուղղությամբ տարվող աշխատանքների ավարտը, մյուս կողմից` Google ընկերության արագագործ զննարկիչի (բրաուզերի) թողարկումն ու սեփական օպերացիոն համակարգի ուղղությամբ տարվող աշխատանքը:

Հայաստանը նշում է Սուրբ Զատիկը

11 ապրիլի 2009 - 21:39 AMT  18:26 GMT
Ապրիլի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին սկսում է նշել եկեղեցական վեց Տաղավար տոներից մեկը` Սուրբ Զատիկը: Արեւի մայրամուտի հետ մինչ ուշ երեկո ՀԱԵ բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որը նշանավորում է Մեծ պասի ավարտն ու Հիսուս Քրիստոսի հարությունը: Մահացած եւ հարություն առած աստծո ավանդույթը գալիս դեռեւս հին եգիպտական կրոնից, երբ եգիպտացիները նշում էին Օսիրիս աստծո մահն ու հարությունը: Այժմյան քրիստոնեական Զատիկը իր սկիզբն է առնում Հին կտակարանից: Հին հրեաները նշում էին Զատիկը (Պեսախ) որպես Եգիպտսից հրեաների հեռանալու տոն:

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հարվածում է Հայաստանի աշխատանքային շուկային

23 փետրվարի 2009 - 19:54 AMT  18:26 GMT
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը ընդհանրապես Հայաստանի տնտեսության եւ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա արդեն զգալի է, հատկապես, բնակչության զբաղվածության հարցում: Այսօր արդեն աշխատանքի տեղավորման մի շարք առաջատար գործակալություններ արդեն սկսել են ահազանգել. աճող պահանջարկին զուգընթաց աշխատանքային շուկայում նկատվում է առաջարկի գրեթե կրկնակի կրճատում:
---