Լռությունը խաբուսիկ է, տարածաշրջանը սպասման մեջ է

Մինչեւ չստորագրվեն հայ - թուրքական արձանագրությունները, տարածաշրջանում ոչ մի ծրագրեր չեն քննարկվի

Տարածաշրջանը եւ ամբողջ աշխարհը քարացել է սպասման մեջ: Եվ թեպետ արդեն հայտարարվել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ իսկապես պատմական հանդիսացող արձանագրությունների ստորագրման ամսաթիվը, կողմերն իրենց չափազանց զգուշավոր են պահում: Չնայած նրան, որ ոչ մի ֆորս-մաժորային իրավիճակ չի սպասվում, սակայն Աստված պահպանում է նրան, ով իր մասին հոգ է տանում: Ճիշտ է, ֆորս-մաժորը կարող է սադրել Ադրբեջանը, ինչպես նա արդեն արեց Ղարաբաղի նկատմամբ սույն թվականնի մարտի 4-ին:

PanARMENIAN.Net - Սակայն այս անգամ Բաքվին թույլ տա չեն տա այնպիսի քայլ անել, որը հղի է ոչ միայն լարվածությամբ, այլ նաեւ պատերազմով: Առաջին հերթին թույլ չի տա Անկարան, որը կարծես թե վերջ ի վերջո կարողացավ ազատվել այն խոստումներից, որոնք նա այդպես «անզգուշաբար» տվել էր Բաքվին Թուրքիայի տարածքով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի փոխարեն, որը սակայն չբերեց այն օգուտը, որին հավակնում էր Թուրքիայի իշխանությունները: Սակայն բանը միայն գործող նավթամուղի մեջ չէ. մինչեւ չստորագրվեն Հայ-թուրքական արձանագրությունները տարածաշրջանում չի քննարկվի ոչ մի նախագիծ: Ինչ-որ միանգամից ընդհատվեցին խոսակցությունները Nabucco-ի` Եվրոպայի եւ Թուրքիայի համար գլխավոր նախագծի, Կասպից ծովի բաժանման մասին: Նույնիսկ Իրանի միջուկային ծրագրի մասին ավելի քիչ են խոսում, ինչը ընդհանուր առմամբ տեղավորվում է բեկում ենթադրող սխեմայի մեջ: Ճիշտ է, Կասպից ծովի մասին հոկտեմբերի 1-ին նորից խոսեց Թուրքմենստանի նախագահը, սակայն դա հավանաբար մարտական հետախուզություն է եւ հող նախապատրաստել հետագա քայլերի համար: Իսկ գլխավոր խաղացողները` ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը սպասում են հոկտեմբերի 1-ն: Նույնիսկ Քիշինեւում սպասվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ընկալվում է որպես հավատարմություն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությանը, որը ուղղակի հնարավոր չէ չեղյալ հայտարարել: Այն մասին, որ դա կլինի բացարձակապես անարդյունավետ եւ նույնիսկ անպետք` ոչ ոք չի խոսում, որովհետեւ դա այդպես էլ պարզ է: Պարզ է նաեւ այն, որ հոկտեմբերի 15-ց հետո տարածաշրջանում փոփոխություններ կսկսվեն, որոնք ամենից շատ կանդրադառնա Ադրբեջանի եւ Վրաստանի վրա, եւ հետո արդեն Հայաստանի եւ Թուրքիայի: Թե ինչ կլինի հետո` անհայտ է: Պարզ չէ նաեւ այն, թե ինչպես կանդրադառնան այդ փոփոխությունները Ղարաբաղի խնդրի վրա: Որքան էլ, որ հայտարարեն դիվանագետները, որ հայ-թուրքական հարաբերությունները ընդհանուր ոչինչ չունեն ղարաբաղյան խնդրի հետ, իրականում ամեն ինչ հակառակը կլինի: Կապված լինելով Հայաստանի հետ որոշակի պարտավորություններով, նույնիսկ եւ անորոշ Թուրքիան արդեն չի կարողանա բացահայտ Ադրբեջանի կողմը պահել: Չի կարող նաեւ անդամակցել Մինսկի խմբին ` ոչ ոք չի տա նրան այդ իրավունքը: Ավելին, եթե որեւէ Թուրքիայում դեռ կարծում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը դուռ կբացի դեպի Եվրամիություն, ապա նա կամ շատ միամիտ է, կամ էլ խաբում է իրեն պատրանքներով: Գերմանիայի վերընտրված կանցլեր Անգելա Մերկելի առաջին հայտարարություններից մեկն էր այն, որ «Գերմանիան կիսում է Ֆրանսիայի կարծիքը ԵՄ-ը Թուրքիայի հնարավոր անդամակցելու վերաբերյալ: Արդյո՞ք, որի ետեւից կգնա տարածաշրջանի առաջատարը` Ռուսաստանի թե ԱՄՆ-ի ետեւից` «Մեծ խաղի» հարց է:

Եվրոպայի շահերը Թուրքիայում սահմանափակվում Nabucco-ի տարանցման համար տարանցման հարցերով, առավել եւս, որ չի լուծված յուրաքանչուր գազամուղի համար անխափան գործունեության կարեւորագույն հարցը`քրդականը: Հայաստանը բնականաբար վտանգ չի ներկայացնում Nabucco-ի անվտանգության համար, ինչը չի կարելի ասել Քրդական աշխատավորական կուսակցության մասին: Եվրոպայի համար հիմա ավելի կարեւոր է բարելավել հարաբերությունները Իրանի հետ: Նաեւ վերսկսվել են բարձրաստիճան ամերիկացի եւ իրանցի դիվանագետների հանդիպումները «չեզոք» գոտում: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Բաղդադում, բացառված չեն նաեւ Քատարը կամ Քուվեյթը: Խոսելով Բժեզինսկու 36 ցասումների տերմիններով տարածաշրջանում սկսվում է ամենա «Մեծ խաղը», տիրապետության համար պայքարը հսկայական տարածաշրջանում, որի մեջ ներգրավվում է ոչ միայն Մերձավոր Արեւելքը, այլ նաեւ Կենտրոնական Ասրայի երկրները եւ Աֆղանստանը: Արդյո՞ք, որի ետեւից կգնա տարածաշրջանի առաջատարը` Ռուսաստանի թե ԱՄՆ-ի ետեւից` «Մեծ խաղի» հարց է:

Ինչ ունի Հայաստանը այս ամենից` միայն շրջափակումից դուր գալը եւ տնտեսական դիվիդենտներ, թե իրական հույս ունի դառնալ Հարավ Կովկասի լիիրավ երկիր, այստեղից բխող բոլոր հետեւանքներով, որոնցից կարեւորը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակի վերջնական ամրապնդունը: Հնարավոր է, որ հակառակ Ադրբեջանի Երեւանը կստանա որոշակի առավելություններ, որպես տարանցիկ երկիր: Բայց դա կլինի միայն այն դեպքում, եթե էներգետիկ նախագծերին միանա Իրանը, ինչը դեռ այդքան էլ իրական չի թվում: Թեպետ... Երբեք մի ասեք երբեք, քանի, որ նույնիսկ հինգ տարի առաջ ոչ ոք չէր էլ կարող մտածել, որ իրադարձությունները կզարգանան այդ հունով եւ այդքան արագ: Բացասական կարող է դառնալ այն, որ համամարդկային հարցերը Հայոց ցեղասպանության տիպի ետ կմղվեն երկրորդ պլան, ինչը ընդհանուր առմամբ շատ վատ է հայ ժողովրդի համար: Սակայն այստեղ էլ ամեն ինչ կախված է հայկական դիվանագիտության ճկունությունից եւ իրենը պնդելու հատկությունից, ինչի մասին մենք մեկ անգամ չէ որ գրել ենք:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---