Հարկավոր է ակտիվացնել Չինաստանի դերը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

22 փետրվարի 2010 - 12:39 AMT  21:20 GMT
«Պաշտոնական Անկարայի մի շարք հայտարարությունները Սինցզյան-Ույգուրական նահանգում տեղի ունեցածի վերաբերյալ ավելի կարեւորեց կովկասյան տարածաշրջանը ՉԺՀ համար»,-ասվում է ԱՆՊՇ-ի հայտարարության մեջ:

Կիրակոսյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի թափուր կոչումը գերթեթեւ քաշային կարգում

22 փետրվարի 2010 - 11:59 AMT  21:20 GMT
Երրորդ ռաունդում Լյովա Կիրակոսյանը հաղթեց Սկոտ Լոուտոնին
Լեւոն Արոնյանը 3-րդ տեղն է զբաղեցնում Լինարեսի մրցաշարում

Լեւոն Արոնյանը 3-րդ տեղն է զբաղեցնում Լինարեսի մրցաշարում

22 փետրվարի 2010 - 11:30 AMT  21:20 GMT
Շախմատի Լինարեսի փառատոնում Լեւոն Արոնայնը 8 անգամ անընդմեջ ոչ ոքի է խաղացել

Լոս Անջելեսում տեղի կունենա Վիկտորիա Սանասարյանի ստեղծագործությունների շնորհանդեսը

22 փետրվարի 2010 - 10:59 AMT  21:20 GMT
Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության (ԿՀԳՄ) առաջիկա գրական հանդիպումը կայանալու է հինգշաբթի, 2010 մարտի 4ին, Գլենդելի Հանրային Գրադարանի դահլիճում.

Հայաստանում 2010 թվականը սկսվում է տնտեսական աճից եւ հիփոթեքային վարկավորման ակտիվացումից

20 փետրվարի 2010 - 17:09 AMT  21:20 GMT
Այս շաբաթ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, եւ դրանք լավատեսություն են ներշնչում: Հայաստանի ՆՀԱ ծավալը 2010թ. հունվարին աճել է 2,4%-ով` համեմատած 2009 թվականի նույն շրջանի հետ: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, ՆՀԱ ծավալը կազմել է 149,5 մլրդ դրամ: 2010 թվականի հունվարին Հայաստանում գնաճն արձանագրվել է 7% մակարդակում` ի համեմատ 2009 թվականի նույն շրջանի:

Հայաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է Բաքվին Լեռնային Ղարաբաղի բռնազավթված տարածքների մասին

20 փետրվարի 2010 - 17:06 AMT  21:20 GMT
Նախորդ շաբաթը սկսվել էր Հայաստանի ամենատարբեր քաղաքային ուժերի մամլո ասուլիսներից: Ինչպես միշտ առավել ակտիվ էին ՀՀԿ-ն, «Ժառանգության», Դաշնակցության ներկայացուցիչները: Հայաստանի քաղաքական կյանքին միացավ նաեւ Հայ ազգային կոնգրեսը, որը մինչ օրս նախընտրում էր աշխատել գրասենյակներում:

Իրանն ու Թուրքիան կարո՞ղ են տարածաշրջանից դուրս մղել ՌԴ-ին ու ԱՄՆ-ին

19 փետրվարի 2010 - 17:12 AMT  21:20 GMT
Ըստ տարածաշրջանային վերջին իրադարձությունների, Իրանը սկսում է գնալով ավելի նշանակալի դեր կատարել ամենատարբեր գործընթացներում, ուղղակիորեն չմասնակցելով դրանց, եւ կարող է զգալիորեն փոխել ընդհանուր պատկերը: Ինչպես միշտ «նոր իրավիճակի» հիմքը դրեց Ռուսաստանը, ձգձգելով C-300 հրթիռազենիթային համալիրների խոստացած առաքումները: Ընդ որում, դա առաջին անգամը չէ, որ արվում է` ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ հերթական «խորհրդակցություններից» հետո:

Մի քանի տարի հետո «ART-EXPO» ցուցահանդեսը կարող է անցկացվել Հայաստանից դուրս

18 փետրվարի 2010 - 17:17 AMT  21:20 GMT
Անցած շաբաթ Երեւանում անցկացվեց «ART-EXPO» երկրորդ մշակութային ցուցահանդեսը: Այն յուրօրինակ հաշվետվություն էր ավելի քան 50 հայկական մշակութային կազմակերպությունների 2009 թ-ում կատարված աշխատանքի մասին: Ցուցահանդեսի կազմակերպիչները, մասնավորապես ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նշել էին առաջին եւ երկրորդ ցուցահանդեսների միջեւ եղած տարբերությունը. «Նախորդ տարի ցուցահանդեսին մասնակցել էր 20 կազմակերպություն, իսկ այս տարի նրանց թիվը հասել է 50-ի: Ես հույս ունեմ, որ մի քանի տարի հետո մենք կկարողանանք այդ ցուցահանդեսն անցկացնել արտասահմանում, ինչը մեզ համար մեծ նվաճում կլինի»:

Շարժական կապի շուկան Հայաստանում հագեցման շեմին է

18 փետրվարի 2010 - 17:14 AMT  21:20 GMT
Բջջային կապի ծառայությունների հայաստանյան շուկան 2009 թվականի վերջին ընդհուպ մոտեցավ հագեցման շեմին՝ երկրի չափահաս բնակչության ճնշող մեծամասնությունը մեկ կամ երկու բջջային հեռախոսահամար ունի։ 3.2 միլիոն բնակիչ ունեցող հայաստանյան շուկայում տարեվերջյան տվյալներով ավելի քան 2,5 միլիոն բջջային բաժանորդ կար։

Գերմանիայի «Freie Universitat Berlin» համալսարանի հայագիտության բաժնի գոյատեւման հարցը ոչ մի կերպ չի հաջողվում լուծել

8 փետրվարի 2010 - 18:20 AMT  21:20 GMT
Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ սահմաններից դուրս գործում է 75 հայագիտական կենտրոն: Սակայն ոչ բոլոր հայագիտական կենտրոններն են աչքի ընկնում ակտիվ գործունեությամբ: Պատճառը ֆինանսական միջոցների պակասն է, իսկ հայագիտության հիմնական ֆինանսական աղբյուրներն են համահայկական հիմնադրամներն ու կազմակերպությունները: Սակայն նույնիսկ կենտրոնների ոչ այնքան ակտիվ գործունեությունը զգալի արդյունքներ է տալիս հայագիտության զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:
---