Մշակույթ.

Բաքվում եւ Անկարայում հրաժարվել են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն ընդգրկող համերգից

Հայաստանի մշակութային իրադարձությունների տեսությունը մարտի 29-ից ապրիլի 4-ը

8 ապրիլի 2010
Մինչ «Թատրոն-X» թատերական փառատոնը Հայաստանի մարզերում քննարկում էր այն ստեղծագործական ու վարչական խնդիրները, որոնք խոչընդոտում էին ոչ միայն երկրի մարզային թատրոնների զարգացմանը, այլ նույնիսկ գոյությանը, եւ ներկայացնում էր դրանք մարզային իշխանություններին, աշխատելով համագործակցության մասին պայմանավորվածության հասնել, երեւանյան թատրոններում քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում “Մուսա լեռի” բեմականացմամբ վերսկսվեցին ցերեկային ներկայացումները: Մեկ օրվա ընթացքում “Մուսա լեռը” դիտեցին շուրջ 900 աշակերտներ:
Հայաստան և աշխարհ.

Թուրքիայի ղեկավարությունը գրեթե ամեն ինչ անում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը վերընթաց զարգացում ունենա

Եթե Ղազախստանն, Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանն ու Ադրբեջանը վերջապես պայմանավորվեն Կասպից ծովի բաժանման մասին, Ալիեւը կկորցնի իր վերջին հաղթաթուղթը

6 ապրիլի 2010
Թուրքական դիվանագիտությունը, որը հաջողությամբ խուսանավում էր Արեւմուտքի եւ Արեւելի միջեւ վերջին 70 տարում, ոչ այնքան շահեկան իրավիճակում հայտնվեց, երբ շանտաժն ու “սիրախաղն” արդեն չեն օգնում: Եվ բանը նույնիսկ այն չէ, որ նա շարունակում է Հայոց ցեղասպանության մերժման արատավոր քաղաքականությոնը եւ սպառնում է արեւմտյան քաղաքակրթությանը: Թուրքիան, ինչպես պարզ է դառնում, տեղի տալով Հեյդար Ալիեւի խոստումներին, որը հռչակեց “Մեկ` ազգ, մեկ` պետություն” կարգախոսը, իր ուժերից վեր մի բեռ վերցրեց իր վրա` պաշտպանելով Ադրբեջանի շահերն այնտեղ, որտեղ դա ի սկզբանե պարտության է դատապարտված:
Սպորտ.

Արթուր Աբրահամը, չնայած պարտությանը, շարունակում է առաջատարը մնալ “Super Six World Boxing Classic” մրցաշարում

Գլխավոր սպորտային իրադարձությունների տեսությունը մարտի 25-ից ապրիլի 1-ը

6 ապրիլի 2010
Բռնցքամարտ. Մարտի 27-ին Դեթրոյթում տեղի ունեցավ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ Անդրել Դիրելի մենամարտը “Super Six World Boxing Classic” մրցաշարի երկրորդ շրջանում: Աբրահամը որակազրկվեց 11-րդ ռաունդի կեսին: Աբրահամի հարվածից Դիրելն ընկավ եւ հայ բռնցքամարտիկը կարողացավ բարձրանալ միայն մի քանի րոպե անց` բուժօգնություն ստանալուց հետո: “Ես նայում էի ոչ թե Դիրելի ոտքերին, այլ նրա աչքերի մեջ եւ չտեսա, որ նա ընկավ՚,-ասել է Աբրահամը մամլո ասուլիսում: “Եվ եթե դու պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ ես , դու զգում ես նոկաուտի պահը եւ չես ցանկանում այն ձեռքից բաց թողնել: Ես կարծում էի, որ կարելի է շարունակել մենամարտը, քանի որ մրցավարը չդադարեցրեց հանդիպումը”:
Տնտեսություն.

Հայաստանի կառավարությունը վստահեցնում է, որ կարող է սանձել գնաճը

Երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող սոցիալ-տնտեսական ոչ լիարժեք միջոցները չեն համապատասխանում գոյություն ունեցող իրողություններին

5 ապրիլի 2010
Ընդլայնված հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության արդյունքը, որը ՀՀ կառավարության եւ ՀՀ ԿԲ կողմից 2009-ին կիրառվում էր որպես ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները հաղթահարելու միջոց, այն էր, որ մի կողմից իշխանություններին հաջողվեց ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճ գրանցել, մյուս կողմից առաջացավ նոր, բավական լուրջ խնդիր` պայքար գնաճի դեմ:
Հասարակություն.

Ստեփանակերտում նորակառույց դպրոցների թիվը ավելացավ եւս մեկով

Շնորհիվ «Save the children» հասարակական կազմակերպության եւ Լինսի հիմնադրամի, Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի աշակերտները կկրողանան ուսում ստանալ արդեն նոր մասնաշենքում

2 ապրիլի 2010
Շնորհիվ «Save the children» (Փրկենք երեխաներին) հասարակական կազմակերպության Ստեփանակերտում նորակառույց դպրոցների թիվը ավելացավ եւս մեկով: Մատրի 31- ին Արցախի Հանրապետության մայրաքաղաքում տեղի ունեցավ Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Լինսի հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, «Save the children» կազմակերպության Միջին Արեւելքի եւ Եվրասիայի տարածաշրջանի տնօրեն Թոմաս Թորասը եւ այլք:
Քաղաքականություն.

Շաբաթվա թեման Հայաստանի նախագահի այցն էր Սիրիա

2010թ. մարտի 22-27-ի ներքաղաքական տեսություն

27 մարտի 2010
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադի հրավերով մարտի 22-24-ը պաշտոնական այցով այդ երկիր մեկնեց նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ: ՀՀ նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ Հայաստանի եւ Սիրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը, որին հետեւեց պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Այցի շրջանակում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ ունեցավ նաեւ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի եւ վարչապետի հետ:
ՏՏ ոլորտ.

Հայաստանում Ինտերնետի բաժանորդների թիվն աճում է, ապահովողները դիվերսիֆիկացնում են կապի ուղիները

Մարտի 15-21-ի հեռահաղորդակցման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հիմնական իրադարձությունների ամփոփում

25 մարտի 2010
Հայաստանում 1998-2008 թթ. ժամանակաընթացքում ինտերնետային կապից օգտվողների թիվն աճել է 47.75 անգամ: Այսպիսի տվյալներ են նշված նոր bbcrussian.com «Սուպերցանց» նախագծում: Այդ տվյալներն են` 1998 թ. Հայաստանում գրանցվել է ինտերնետից օգտվող 4000 մարդ, իսկ արդեն մյուս տարի դրանց թիվն ավելացել է, հասնելով մինչեւ 30000 մարդ: 2008 թ. Հայաստանում համաշխարհային կապից օգտվողների թիվը կազմում էր արդեն 191 հազ. մարդ: Ըստ երեւույթին, այս հաշվարկների ժամանակ Բի-Բի-Սի Ռուսական տեղեկատվական ծառայությունն օգտվել է Էլեկտրակապի միջազգային միության վիճակագրությունից: Այդ միջոցին, Հայաստանում փորձագետները բազմիցս նշել են, որ այդ վիճակագրությունը լիարժեք չէ, առնվազն, վերջին տարիներին, քանի որ այն կազմելիս հաշվի չեն առնվել բջջային Ինտերնետից օգտվողները:
 
---