Քաղաքականություն.

Հայաստանի ներքաղաքական օրակարգը փոխվում է` հայ-թուրքական գործընթացի արդիականությունը մարում է

Մայիսի 3-7 ներքաղաքական իրադարձությունների ամփոփում

8 մայիսի 2010
Այս շաբաթ ներքաղաքական իրադարձությունները Հայաստանում զարգանում էին ղարաբաղյան խնդրի և մայիսյան տոների շուրջ: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց, որ այսօր Ադրբեջանն ի վիճակի չէ լուծելու ղարաբաղյան հակամարտությունը: Նրա խոսքերով, Ադրբեջանի սպառնալիքներին պատասխանելու փոխարեն, Հայաստանն ինքը պետք է սպառնալիքներ ստեղծի Բաքվի համար: Իր հերթին Արտակ Շաքարյանը չի համաձայնվել Շիրինյանի հետ այն հարցում, որ Հայաստանը պետք է ինքը սպառնալիք ստեղծի, ասելով. “Վերջին 20 տարում Հայաստանը միջազգային հանրության աչքերում ստեղծել է այնպիսի երկրի իմիջ, որը հակամարտությունների խաղաղ լուծման կողմնակից է: Դրանով էլ մենք տարբերվում ենք Թուրքիայից ու Ադրբեջանից»:
Տնտեսություն.

Հայաստանում անշարժ գույքի գների անկում առաջիկա ամիսներին չի սպասվում

Երևանում բնակարանների միջին գինը 2010-ի առաջին եռամսյակի դրությամբ կազմել է 1 քմ համար 271 400 դրամ

8 մայիսի 2010
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն այս շաբաթ ներակայացրեց հանրապետության անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև մինչև տարեվերջ կանխատեսումները: Չնայած նրան, որ կոմիտեի մասնագետները կանխատեսում են անշարժ գույքի շուկայի ոչ մեծ աշխուժություն, մասնավորապես, պահպանվում է անշարժ գույքի գործարքների աճի միտումն այս տարվա ընթացքում, այնուամենայնիվ, Հայաստանում գների անկում մոտակա ամիսներին չի սպասվում:
Հայաստան և աշխարհ.

Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի պարտության գլխավոր գործոնը քոչվորների զավթողական քաղաքականությունն է

ՄԱԿ-ն իրավունք ունի խոսել «ագրեսոր-երկրի» մասին, ոչ թե Բաքվի քաղաքական գործիչները, որոնք այլ բան չեն գտել, քան բողոքել աշխարհին

7 մայիսի 2010
Ինչ էլ ասեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ շահագրգռված կողմերը, պետք է խոստովանել, որ գործընթացը սառեցված է եթե ոչ տևական ժամանակով, ապա գոնե առաջիկա հինգ տարով: Բանը նույնիսկ հակամարտությունը հանգուցալուծելու ցանկության կամ դրա բացակայության մեջ չէ, այլ Բաքվի աճող անվստահության: Սեփական կամ հայկական լսարանին հասցեագրված ոչ մի հայտարարություն այդպես էլ այն ազդեցությունը չունեցավ, որին ուղղված էր:
ՏՏ ոլորտ.

Չինաստանի և ԱՄՆ-ի ՏՏ ոլորտի խոշոր ընկերությունները հետաքրքրված են հայկական շուկայով

Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապրիլի 26-մայիսի 3-ի հիմնական իրադարձությունների ամփոփում

6 մայիսի 2010
Չինական ընկերությունները, որոնք մասնագիտանում են սարքավորումների, էլեկտրոնային կառավարման, հեռահաղորդակցային համակարգերի ոլորտում, մտադիր են հավակնոտ ծրագրեր իրականացնել Հայաստանում: Չինաստանում կատարած այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին իր կեցավայրում ընդունել է «Հուավեյ» (Huawei Technologies Co. Ltd) կորպորացիայի գործադիր տնօրեն Լին Ռուի Չիի և «ZTEե (Zhong Xing Telecommunication Equipment Company Limited) կորպորացիայի նախագահ Լիրոն Շիի հետ: «Հուավեյ» ընկերության հետ հուշագիր կնքվեց համագործակցության մասին:
Մշակույթ.

Հայոց ցեղասպանությունը, Հաղթանակի օրը և գլոբալիզացիայի խնդիրներն ու դրանց արտացոլումը Հայաստանի մշակութային կյանքում

Ապրիլի 26-ից մայիսի 2-ը տեղի ունեցած մշակութային իրադարձությունների ամփոփում

6 մայիսի 2010
Անցյալ շաբաթ մշակութային կյանքը դեռ գտնվում էր Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի ազդեցության տակ: Հայաստանի մշակույթի անվանի գործիչները խորհում էին այն հարցի շուրջ, թե կարող է արդյոք Ցեղասպանության թեմայի արտացոլումն արվեստում որոշակի դեր խաղալ նրա ճանաչման գործում: «Ես ինքս մի քանի գրական ստեղծագործություն եմ գրել Հայոց ցեղասպանության թեմայով: Եվ որքան էլ տանջվես, նրանք տեղից չեն շարժվելու, եթե շահերը չհամընկնեն: Աշխարհը դատապարտում է ուժի լեզուն, սակայն միայն այդ լեզուն է հասկանում »,- ասել է գրող-հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը: «Այսօր ուշ չէ առավելագույն կերպով Հայոց ցեղասպանության հարցում պահանջատիրական վերաբերմունք դրսևորելու համար: Այս ճանապարհին մեծ դեր կարող է խաղալ արվեստը, որի միջոցով կարելի է մտածողություն ձևավորել: Իսկ մենք, թվում է, մոռացել ենք արվեստի հզոր ուժի մասին»,- ասել է դերասան Սոս Սարգսյանը:
Սպորտ.

Վիկ Դարչինյան-Նոնիտո Դոնեյր ռևանշ-մենամարտը չի կայանա

Ապրիլի 30-ից մայիսի 6-ը տեղի ունեցած գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

6 մայիսի 2010
Բռնցքամարտ. Առաջին գերթեթև քաշային կարգում WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանն իր հաջորդ մենամարտն անցկացնելու է մայիսի 20-ին Սիդնեյում (Ավստրալիա): Դարչինյանի մրցակիցը լինելու է ֆիլիպինցի Ռիչարդ Գարսիան, որը կարիերայի մեծ մասն անցկացրել է 49 կգ քաշային կարգում:
Հասարակություն.

“Կյանքիս քսան տարին քեզ եմ թողնում…”

Լեսկոն, որ նրա անունը չէր, դարձավ իրեն դիմելու միակ ձեւը: Նրա ապրած 95 տարիներից ավելի քան 70-ն անցան առանց ծնողների ու կնքահոր շնորհած անվան:

24 ապրիլի 2010
“Կյանքիս քսան տարին քեզ եմ թողնում…”
Ամենասովորական այս լուսանկարը, որ նկարվել է 1926 թվականին Երեւանում, պատմում է հայ ժողովրդի մի քանի սերնդի ու մի ընտանիքի անսովոր կյանքի մասին: Լուսանկարի կենտրոնում Արամ Մանուկյանն է, նրանից ձախ` Հայկանուշը, աջ` Մարիամն ու նրանց երկու դուստրերը` Արշալույսն ու Մայրանուշը, Սիրանուշի լույս աշխարհ գալուն դեռ երեք տարի կար:
 
---