Կարլ Ֆրոչ. Աբրահամի դեմ մենամարտը պետք է անցնի չեզոք տարածքում` Ամերիկայում կամ Անգլիայում

Կարլ Ֆրոչ. Աբրահամի դեմ մենամարտը պետք է անցնի չեզոք տարածքում` Ամերիկայում կամ Անգլիայում

26 մայիսի 2010 - 12:37 AMT  03:02 GMT
Աբրահամի փրոմոութերը գտնում է, որ ԱՄՆ-ում երկրպագուներն այնքան էլ չեն ձգտում տեսնել երկու եվրոպացի բռնցքամարտիկների մենամարտը
Լեխ Վալենսա. Եվրոպան դեռևս պատրաստ չէ ընդունել բոլոր ցանկացողներին

Լեխ Վալենսա. Եվրոպան դեռևս պատրաստ չէ ընդունել բոլոր ցանկացողներին

26 մայիսի 2010 - 11:39 AMT  03:02 GMT
«Գուցե ապագայում տարբերությունները Ասիայի ու Եվրոպայի միջև ջնջվեն և սահմաններ չլինեն, սակայն այսօր պետք է սահմանել խաղի կանոնները»,-գտնում է Լեհաստանի նախկին նախագահը
ԼՂՀ նախագահը կարևորել է երիտասարդ հայրենակիցների այցելությունն Արցախ

ԼՂՀ նախագահը կարևորել է երիտասարդ հայրենակիցների այցելությունն Արցախ

26 մայիսի 2010 - 11:26 AMT  03:02 GMT
Բակո Սահակյանն ընդունել է Բոստոնի Սբ.Ստեփանոսի ազգային վարժարանի մի խումբ ուսուցիչների և աշակերտների
ANCA-ն կոչ է անում ԱՄՆ Սենատին ուշադիր լինել Բաքվում դեսպանի պաշտոնի թեկնածուի հարցում

ANCA-ն կոչ է անում ԱՄՆ Սենատին ուշադիր լինել Բաքվում դեսպանի պաշտոնի թեկնածուի հարցում

26 մայիսի 2010 - 11:18 AMT  03:02 GMT
Նախագահ Օբամայի վարչակարգն պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզային առաջադրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների դեմ պայքարը կխթանի օտարերկրյա ներդրումները Հայաստանում

Մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների դեմ պայքարը կխթանի օտարերկրյա ներդրումները Հայաստանում

26 մայիսի 2010 - 10:51 AMT  03:02 GMT
Ներսես Երիցյան. Մտավոր սեփականության պաշտպանության մակարդակի բարձրացումը կնպաստի միջազգային ասպարեզում Հայաստանի դրական իմիջի ձևավորմանը
Անդրես ֆոգ Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն չի նախատեսում ռազմական միջամտություն ղարաբաղյան հակամարտությանը

Անդրես ֆոգ Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն չի նախատեսում ռազմական միջամտություն ղարաբաղյան հակամարտությանը

26 մայիսի 2010 - 10:42 AMT  03:02 GMT
«ՆԱՏՕ-ն դեր չի խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, դրանով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քատուղարը

Բաքուն մինչև հիմա չի հասկացել, որ կորցրել է Լեռնային Ղարաբաղը, և թվում է` արդեն չի հասկանա

25 մայիսի 2010 - 12:38 AMT  03:02 GMT
Արցախի Հանրապետությունում հերթական խորհրդարանական ընտրությունները կրկին հաստատեցին հակամարտության գլխավոր կողմի հետ ինչ-որ բանակցություն վարելու Ադրբեջանի կատարյալ անպատրաստվածությունը:

Սմբատ Մարգարյանն ու Վլադիկ Կարապետյանը դարձան ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոններ

23 մայիսի 2010 - 17:53 AMT  03:02 GMT
Ծանրամարտ. Մայիսի 17-23-ը Վալենսիայում (Իսպանիա) ընթանում է Եվրոպայի ծանրամարտի պատանիների առաջնությունը: Հայ ծանրորդներից առաջինը մեկնարկեց Սմբատ Մարգարյանը (56կգ ք/կ) և դարձավ Եվրոպայի չեմպիոն: «Պոկում» վարժությունում Մարգարյանը հավաքեց 105 կգ, իսկ «հրում» վարժությունում ծանրորդը կարողացավ պահել 135-կիլոգրամանոց ծանրաձողը: Երկամարտի արդյունքում նա հավաքեց 240 կգ և նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Եվրոպայի մեծահասակների առաջնությունում, որն անցնում էր ապրիլի 2-11-ը Մինսկում, 17-ամյա Մարգարյանը բարձրացրեց 255 կգ և նավճեց արծաթե մեդալ:

Հայաստանում վերանայվում են մակրոտնտեսական կանխատեսումները

22 մայիսի 2010 - 14:17 AMT  03:02 GMT
Այս շաբաթ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսների տվյալները: Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2010-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 7.2 տոկոս: Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՆԱ ծավալը կազմել է 777.6 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ, հաշվետու փուլում արտահանումը կազմել է 289.8 մլրդ դրամ` 2009-ի հունվար-ապրիլ ամիսների համեմատ աճելով 64.3 տոկոսով, իսկ ներկրումը կազմել է 1.1 մլրդ դրամ` մեծանալով 24.4 տոկոսով: Եթե հաշվի առնենք, որ բյուջեում ամրագրված տնտեսական աճը 2010թ. համար նախատեսված էր 1,2 տոկոսի չափով, իսկ գնաճը տոկոսի 4±1,5 չափով , ապա, ելնելով դրանից, կառավարությունը որոշել է վերանայել իր մակրոտնտեսական կանխատեսումները, առավել ևս, որ հակաճգնաժամային միջոցառումները դրական արդյունք են տալիս:

Հայ քաղաքական գործիչները բավական սուր են արձագանքել Թուրքիայի հայտարարություններին և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին

22 մայիսի 2010 - 11:15 AMT  03:02 GMT
Հայաստանում քաղաքական շաբաթը սկսվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Իրան, այնուհետև Ադրբեջան կատարած այցի նկատմամբ հայ խորհրդարանականների արձագանքից: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, մեկնաբանելով Իրանի խաղաղ միջուկային ատոմի շուրջ ստորագրված համաձայնությունը Թուրքիայի, Բրազիլիայի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների միջև ասել է, որ պետք չէ զարմանալ Թուրքիայի և Իրանի համագործակցության վրա, քանի որ այդ երկու երկրներն արդեն մի քանի հարյուրամյակ խոշոր ռազմավարական գործընկերներ են` մրցակիցներ տարածաշրջանում: Նրա խոսքերով, Անկարայի և Թեհրանի հարաբերություններում գերիշխում է համագործակցության միտումը, քանի որ երկրները միմյանց կարիքն ունեն: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի այցին Ադրբեջան` Արամ Սաֆարյանն ասել է, որ Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի վերաբերյալ միանշանակ է: «Անկարան պետք է ավելի հավասարակշիռ քաղաքականություն ցուցաբերի Հարավային Կովկասում և չղեկավարվի Ադրբեջանի շահերով»,- ասել է Սաֆարյանը:
---