Հայաստանում վերանայվում են մակրոտնտեսական կանխատեսումները

Տիգրան Սարգսյան. Կառավարությունը պետք է հետևողականորեն շարունակի աշխատանքը 2011-12թթ-ին տնտեսական աճի դրական տեմպերը պահպանելու համար

Այս շաբաթ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսների տվյալները: Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2010-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 7.2 տոկոս: Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՆԱ ծավալը կազմել է 777.6 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ, հաշվետու փուլում արտահանումը կազմել է 289.8 մլրդ դրամ` 2009-ի հունվար-ապրիլ ամիսների համեմատ աճելով 64.3 տոկոսով, իսկ ներկրումը կազմել է 1.1 մլրդ դրամ` մեծանալով 24.4 տոկոսով: Եթե հաշվի առնենք, որ բյուջեում ամրագրված տնտեսական աճը 2010թ. համար նախատեսված էր 1,2 տոկոսի չափով, իսկ գնաճը տոկոսի 4±1,5 չափով , ապա, ելնելով դրանից, կառավարությունը որոշել է վերանայել իր մակրոտնտեսական կանխատեսումները, առավել ևս, որ հակաճգնաժամային միջոցառումները դրական արդյունք են տալիս:

PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով կառավարության նիստումէ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ կառավարությունը պետք է հետեւողական շարունակի աշխատանքներն այդ ուղղությամբ եւ ավելի շատ պետք է կենտրոնանա ոչ թե 2010 թ. տնտեսական աճի վրա, այլ որոշի, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացվեն, որպեսզի 2011-2012 թթ. այս աճի բարձր տեմպերը կարողանանք պահպանել: Տնտեսական աճի բարձր տեմպերը Հայաստանում անտարբեր չեն թողել նաև Արժույթի միջազգային հիմնադրամին, որը վերանայել է իր կանխատեսումներն երկրի ՀՆԱ-ի վերաբերյալ և այժմ կանխատեսում է 4 տոկոս աճ: Բացի այդ, ըստ ԱՄՀ առաքելության ղեկավարի, գնաճի տեմպերը կրճատման միտում ունեն, սակայն նրա մակարդակը 2010 թվականին կկազմի 6 տոկոս:

Սակայն ընթացիկ տարում Հայաստանի տնտեսական քաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկը պետք է լինի գնաճի զսպումը, որն ընթացիկ տարվա հունվար-ապրիլին կազմեց 8 տոկոս` 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս ուղղությամբ կառավարությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկել` անցնելով բավականին խիստ դրամավարկային քաղաքականության: Բոլոր ձեռնարկված քայլերն ուղղված են պետբյուջեի դեֆիցիտի կրճատմանը, որն այս տարի կազմում է 193 մլրդ դրամ: Տնտեսական ակտիվությանն աջակցելու նպատակով երկրի իշխանությունները մտադիր են զարգացնել ֆինանսական միջնորդությունը, ինչը կնպաստի տնտեսական աճի տեմպերի պահպանմանն ու առաջընթաց կապահովի երկրում աղքատության կրճատման ուղղությամբ:

Ինչ վերաբերում է բանկային հատվածին, ապա ըստ ԱՄՀ-ի, ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի բանկային համակարգը կայուն մնաց: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի բանկերի միության նախկին նախագահ Էմիլ Սողոմոնյանը, այսօրվա դրությամբ ԿԲ-ն ու Հայաստանի առևտրային բանկերը համախմբվել են, ինչը շուկայի պահանջն էր: Տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից, շուկայում նկատվում են տնտեսության իրական հատվածի վարկավորման ակտիվացման միտումներ և տոկոսադրույքների նվազում:

Այլ կարծիքի է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա չի բացառել, որ համաշխարհային ճգնաժամը կարող է շարունակվել և նրա նոր ալիքը Հայաստանին կհասնի վեց ամիս անց, և այն ավելի ուժգին կլինի: «Ճգնաժամի նոր ալիքը Հայաստան կհասնի 2010 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին»,-ասել է նա: Ինչ վերաբերում է մակրոտնտեսական կանխատեսումների վերանայմանը, ապա տնտեսագետը տարակուսում է, թե ինչպես կարելի էր այդքան սխալվել կանխատեսումներում:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---