Վիկ Դարչինյանը երրորդ անգամ անընդմեջ աշխարհի չեմպիոն է դարձել տարբեր քաշային կարգերում

31 մայիսի 2010 - 18:03 AMT  08:39 GMT
Բռնցքամարտ. Մայիսի 20-ին Ավստրալիայում թեթևագույն քաշային կարգում WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հաղթեց ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնային: Բռնցքամարտիկները պայքարում էին թեթևագույն քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար: Մենամարտի ընթացքում Բարսելոնան երեք անգամ նոկդաունի ենթարկվեց. երկու անգամ հինգերորդ ռաունդում և մեկ անգամ 11-րդ ռաւոնդում: Նա նաև զրկվեց 2 միավորից գոտուց ցածր հարվածների համար: Մենամարտն ավարտվեց Դարչինյանի միանշանակ հաղթանակով 120-103, 118-105 և 116-108 հաշվով:

Շաբաթվա թեմաներ. Խորհրդարանական ընտրություններ ԼՂՀ-ում և Եվրախորհրդարանի բանաձևի բուռն քննարկումներ

29 մայիսի 2010 - 16:14 AMT  08:39 GMT
Այս շաբաթ ՀՀ-ում հիմնական քաղաքական իրադարձությունները զարգանում էին մայիսի 23-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների և Ղարաբաղի մասին Եվրախորհրդարանի ընդունած թիվ 2216 բանաձևի շուրջ:

Թվային հեռարձակումը պետք է հանգեցնի ոչ թե հեռուստահաղորդումների քանակի ավելացմանն, այլ դրանց բազմազանությանը

27 մայիսի 2010 - 17:35 AMT  08:39 GMT
Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգի վերաբերյալ Տալլինի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության և տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ դոկտոր Քեթրին Նայման-Մետկալֆի և Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսոր դոկտոր Անդրեյ Ռիխտերի վերլուծության մեջ ասվում է, որ Հայաստանում թվայնացման մասին հատուկ օրենք ունենալու կարիք չկա, սակայն ռազմավարությունը պետք է հիմնված լինի համապատասխան օրենսդրական դաշտի վրա: Անցումային դրույթները պետք է այնպես ձևակերպվեն, որ հնարավոր լինի փոփոխություններ մտցնել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» 2000թ.-ի օրենքի և «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» 2001 թ.-ի օրենքի մեջ` չվտանգելով իրավական որոշակիությունը:

Երևանը վերագտնում է իր ուրույն դիմագիծը, իսկ նոր մշակութային ավանդույթները հատուկ շուք են հաղորդում մայրաքաղաքին

27 մայիսի 2010 - 17:30 AMT  08:39 GMT
Հայաստանում դեռ չէին հասցրել նշել «Թանգարանների գիշերը», երբ վրա հասավ Թանգարանների միջազգային օրը: Մայիսի 18-ին հայկական թանգարանները կրկին բացել էին իրենց դռներն այցելուների առաջ: Այս տարի Թանգարանների միջազգային օրը ողջ աշխարհում կայացավ «Թանգարանները` որպես սոցիալական ներդաշնակության տարածություն» նշանաբանի ներքո, ինչը ենթադրում է թանգարանների, ցուցանմուշների և մշակութային ողջ ժառանգության մատչելիություն հասարակության բոլոր խավերի, այդ թվում նաև հաշմանդամների համար: Այդ ակցիան երկու նպատակ է հետապնդում. առաջին` հաշմանդամների համար մատչելի լինել, երկրորդ` իշխանությունների ուշադրությունը հրավիրել այդ հիմնախնդրին», - նշել է Հայաստանում Թանգարանների միջազգային խորհրդի ներկայացուցչության գործադիր տնօրեն Հասմիկ Հարոյանը:

«Ուսանողական այգի». Հասարակությունը դեմ է նոր կառուցապատմանը

17 մայիսի 2010 - 17:58 AMT  08:39 GMT
Չհասցրեցին մարել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցու կառուցման մտադրության հետ կապված կրքերը, ինչպես հասարակության մեջ սկսեցին լուրեր շրջանառվել նոր շինարարության դեմ հերթական ստորագրահավաքի մասին: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել «Ուսանողական այգու» վերացման վտանգի վերաբերյալ: Ինչպես նշվում է PanARMENIAN.Net- ի ստացած հայտարարության մեջ, «այգում սկսվել է լայնածավալ շինարարություն, որը չի համաձայնեցվել տվյալ միջավայրում բնակվող, ուսանող և ստեղծագործող քաղաքացիների հետ և սպառնում է հանրային հանգստի գոտին վերածել հերթական բետոնապատ տարածքի: Այստեղ ակնհայտորեն մասնավոր շահը վեր է դասվել հանրային շահից»:
---