Թվային հեռարձակումը պետք է հանգեցնի ոչ թե հեռուստահաղորդումների քանակի ավելացմանն, այլ դրանց բազմազանությանը

ՀՀ Ազգային ժողովը քննարկել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները

Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգի վերաբերյալ Տալլինի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության և տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ դոկտոր Քեթրին Նայման-Մետկալֆի և Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսոր դոկտոր Անդրեյ Ռիխտերի վերլուծության մեջ ասվում է, որ Հայաստանում թվայնացման մասին հատուկ օրենք ունենալու կարիք չկա, սակայն ռազմավարությունը պետք է հիմնված լինի համապատասխան օրենսդրական դաշտի վրա: Անցումային դրույթները պետք է այնպես ձևակերպվեն, որ հնարավոր լինի փոփոխություններ մտցնել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» 2000թ.-ի օրենքի և «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» 2001 թ.-ի օրենքի մեջ` չվտանգելով իրավական որոշակիությունը:

PanARMENIAN.Net - Օրենքով

պետք է կարգավորվեն հետևյալ խնդիրները` լիցենզավորման գործընթացը և լիցենզիայի տարբեր մասերը, լիցենզավորման խնդիրներով զբաղվող մարմնի կարգավիճակը և դերը (անկախությունը), ծրագրերի ընտրության չափանիշները, որպեսզի բազմազանություն և բազմակարծություն ապահովվի, ենթակառուցվածքային խնդիրները (հասանելիություն և փոխկապակցվածություն), շուկայի վրա էական ազդեցություն ունեցող միջոցառումների հատուկ դերը` գերիշխող դիրքի չարաշահումից խուսափելու համար:

«Թվային հեռարձակումը պետք է բերի ոչ թե ծրագրերի թվի աճի, այլ բազմազանության ընդլայնման»,-ասվում է զեկույցում: Թվային հեռարձակումն ուղղված կլինի լայն մատչելիության ապահովմանը, ծածկույթի գոտու օգտագործմանը, տեղեկատվական ցանցերի միավորմանը, տեխնիկական միջոցների համատեղելիությանը: Այնուամենայնիվ, ըստ անկախ փորձագետների, Հայաստանում կա մարզային փոքր հեռուստաընկերությունների սնանկացման վտանգ: Բացի այդ, որոշ հեռուստաընկերություններ կարող են վճարովի դարձնել իրենց ծառայությունները: Թվայնացման նախագծի իրականացման արժեքը համատեղելի է համաշխարհային գների հետ և կազմում է 12 մլրդ դրամ, որոնցից 8 մլրդ-ն կհատկացվի տեխնիկական ապահովմանը, և 4 մլրդ-ն թվային ազդանշանի ընդունման սարքերի սուբսիդավորման համար: Յուրաքանչյուր հեռուստաընկերության թվային հեռարձակումը կարժենա 300-400 հազար դոլար: Այդ միջոցները ընկերությունները կվճարեն պետությանը 10 տարվա ընթացքում:

Անցած շաբաթ տեղի ունեցավ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում» ուղղումներ կատարելու վերաբերյալ աշխատանքային քննարկումը, որը նախաձեռնել էր օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: ՈԿԿ-ների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց մտավախությունները օմբուդսմենին, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին: Հնչեցված խնդիրները քննարկվել են մայիսի 26-ին ԱԺ-ում օրենքի քննարկման շրջանակներում:

Շատ վեճեր հարուցեց նաև լիցենզիաների տրամադրման կասեցումը, ինչում որոշ հասարակական կազմակերպություններ խոսքի ազատության սահմանափակում տեսան: Այս առնչությամբ, խորհրդարանի այսօրվա նիստում որոշվեց երկարացնել բոլոր մարզային հեռուստաընկերությունների լիցենզիաները մինչև 2015 թվականը, երբ երկիրը վերջնականապես կհրաժարվի անալոգային հեռարձակումից: Երևանյան հեռուստաընկերությունների համար սահմանվեց լիցենզավորման 2 տեսակ` մրցութային հիմքով և հայտերի հիման վրա` կաբելային և մալուխային հեռարձակման դեպքում: Առաջին մրցույթը տեղի կունենա 2010թ. հուլիսի 20-ին, որից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կտևի մինչև 2013թ. հուլիսի 20-ը: Մրցույթի արդյունքում, երևանյան հեռուստաալիքների թիվը 22-ից կնվազի մինչև 18: Լիցենզիաները կսկսեն գործել 2011թ. հունվարի 20-ից, իսկ հաջորդ մրցույթը տեղի կունենա միայն 10 տարի անց: Կթվայնացվի նաև 4 ռադիոկայան:

Զուգահեռաբար իրականացվում է նաև հաճախային հատվածի գույքագրումը, որի կարևոր նպատակներից մեկը «թվային դիվիդենդի» հայտանաբերումն է: Նախատեսվում է, որ գույքագրումը կավարտվի մեկ ամսից: 2015թ. թվային հեռարձակման անցնելուն պես հաճախային հատվածի զգալի մասը կարող է այլընտրանքային կիրառություն ստանալ, մասնավորապես, կարող է օգտագործվել WiMax Ինտերնետ-կապը օգտվողին հասցնելու համար: Ներդրումների իրական ծավալը կհստակեցվի միայն անցումային շրջանի ավարտին` 2013 թվականի վերջում: Պետությունը նախատեսում է անտոկոս վարկային միջոցներ ներգրավել միջազգային աղբյուրներից ու դոնոր երկրներից:

Գայանե Միրզոյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---