Ընդդիմությունը չեղյալ է հայտարարել Իրանում կայանալիք ցույցերը

12 հունիսի 2010 - 11:28 AMT  03:23 GMT
Ընտրություններում Ահմադինեժադի հաղթանակի տարելիցի կապակցությամբ ուժեղացվում են անվտանգության միջոցառումները
Ռուսաստանի համար Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կարգավիճակը վերջնականապես և անդառնալիորեն որոշված է

Ռուսաստանի համար Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կարգավիճակը վերջնականապես և անդառնալիորեն որոշված է

12 հունիսի 2010 - 11:12 AMT  03:23 GMT
Սերգեյ Լավրով. Բոլոր հավակնությունները պատկանում են Միխայիլ Սահակաշվիլուն, որը ոտնակոխ արեց Վրաստանի տարածքային ամբողջականությունը
Ոչ ոք չէր կարող անգամ ենթադրել, թե ինչպիսի հարստություն է իր մեջ պահում Արենիի քարանձավը

Ոչ ոք չէր կարող անգամ ենթադրել, թե ինչպիսի հարստություն է իր մեջ պահում Արենիի քարանձավը

11 հունիսի 2010 - 20:59 AMT  03:23 GMT
Հայաստանի հարավ-արևելքում` Վայոց Ձորի մարզում` Եղեգնաձոր քաղաքից 12կմ հեռավորության վրա գտնվում է Արենիի քարանձավը: Քարանձավի ընդհանուր տարածքը կազմում է 400 քառ. մ, դրա մեջ բացվում են մի քանի բնական սրահներ: 2007 թվականին տեղի բնակիչներից մեկը որոշեց այդ տեղանքում ռեստորան կառուցել, սակայն շինարարության ժամանակ քարանձավում հնագույն առարկաներ հայտնաբերվեցին, ինչը գրավեց հայ և արտասահմանյան հնագետների ուշադրությունը, հատկապես` Բորիս Գասպարյանի, ով մինչ օրս զբաղվում է քարանձավի պեղումներով:

Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է կապի ոլորտի արդյունքները 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսների համար

11 հունիսի 2010 - 18:08 AMT  03:23 GMT
Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է արդյունքները 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսների համար: Հայաստանում 2010թ. հունվար-ապրիլին կապի ծառայություններից ստացված հասույթն ընթացիկ գներով, կազմել է 52 949.1 մլն դրամ, որը 2009թ. հունվար-ապրիլի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 6.2%-ով: Դրա հետ մեկտեղ 2010 թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում կապի ծառայությունների սակագները անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2 տոկոսով: Նույն շրջանում աճ է նկատվել նաև համակարգիչների արտադրության ոլորտում. 2010-ի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում արտադրվել է 459 համակարգիչ, ինչը 3.4 տոկոսով շատ է, քան անցյալ տարվա նույն շրջանը (475): Մինչդեռ միայն ապրիլին Հայաստանում 95 համակարգիչ է արտադրվել:

«Մեծ Մերձավոր Արևելքը» աստիճանաբար իրականություն է դառնում

11 հունիսի 2010 - 14:59 AMT  03:23 GMT
«Մեծ Մերձավոր Արևելքը» աստիճանաբար իրականություն է դառնում: Տարածաշրջանային առաջատարի տեղի համար պայքարը Թուրքիայի ու Իրանի միջև, որոնք սահմանակից են Հայաստանին, «անդրկուլիսյան» բնույթ է կրում, և թող ոչ ոքի չմոլորեցնի այն, որ Էրդողանը սատարում է Իրանի միջուկային ծրագրին: Հայաստանն այս դեպքում պետք է կառուցի հարաբերությունները հարևանների հետ` ելնելով «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» կարգախոսից: Համակարգը երբեմն խափանվում է, սակայն, ընդհնաուր առմամբ, գործում է: Հատկապես այն դեպքում, եթե հարաբերությունները հանգիստ են եղել, իսկ որոշ միջադեպերից հետո, բարելավվել են: Օրինակ կարող են ծառայել թուրք-իսրայելական հարաբերությունները, որոնք կարող են սահուն կերպով փոխակերպվել հայ-իսրայելական հարաբերությունների: Սակայն, դա գուցե բավական հեռավոր ապագայում, կարող է նաև ընդհանրապես տեղի չունենալ:

Լևոն Արոնյանը կխաղա արագ շախմատի ավանդական մրցաշարում

7 հունիսի 2010 - 15:04 AMT  03:23 GMT
Շախմատ. Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների հանդիպումները կայանալու են 2 երկրներում: 4 շախմատիստներ խաղալու են Բաքվում, իսկ մնացած 4-ը, այդ թվում Արոնյանը` մեկ այլ երկրում, որն ավելի ուշ հայտնի կդառնա: Ավելի վաղ Արոնյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում հանդես գալ Բաքվում աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերի ուղեգիր նվաճելու համար:

«Ուսանողական այգի». Հասարակությունը դեմ է նոր կառուցապատմանը

17 մայիսի 2010 - 17:58 AMT  03:23 GMT
Չհասցրեցին մարել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցու կառուցման մտադրության հետ կապված կրքերը, ինչպես հասարակության մեջ սկսեցին լուրեր շրջանառվել նոր շինարարության դեմ հերթական ստորագրահավաքի մասին: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել «Ուսանողական այգու» վերացման վտանգի վերաբերյալ: Ինչպես նշվում է PanARMENIAN.Net- ի ստացած հայտարարության մեջ, «այգում սկսվել է լայնածավալ շինարարություն, որը չի համաձայնեցվել տվյալ միջավայրում բնակվող, ուսանող և ստեղծագործող քաղաքացիների հետ և սպառնում է հանրային հանգստի գոտին վերածել հերթական բետոնապատ տարածքի: Այստեղ ակնհայտորեն մասնավոր շահը վեր է դասվել հանրային շահից»:
---