Հունիսի 16-ը Ղրղզստանում սգո օր է հայտարարված

16 հունիսի 2010 - 11:43 AMT  02:04 GMT
Միայն Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով երկրի հարավում տեղի ունեցած զանգվածային բախումների արդյունքում 178 մարդ է զոհվել
Սերժ Սարգսյանը Բրազիլիայում նոր դեսպան է նշանակել

Սերժ Սարգսյանը Բրազիլիայում նոր դեսպան է նշանակել

16 հունիսի 2010 - 11:20 AMT  02:04 GMT
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Եղիազարյանին Բրազիլիայում ՀՀ դեսպան նշանակելու մասին

Կովկասյան տարածաշրջանում Հայաստանը փոքր ՀԷԿ-երի զարգացման ամենամեծ ներուժն ունի

15 հունիսի 2010 - 17:03 AMT  02:04 GMT
IFC Միջազգային ֆինանսական կորպորացիայի մասնագետները կարծում են, որ շատ կարևոր է երկրում ունենալ վերականգնվող էներգետիկայի աղբյուրներ, քանի որ ներկայում Հայաստանը ներմուծում է էներգակիրների 2/3-ը: Կովկասյան տարածաշրջանում երկիրը հիդրոէլեկտրաէներգիայի ամենամեծ ներուժն ունի:

Բաքուն այլընտրանք է որոնում ԵԱՀԿ ՄԽ –ին ամենուր` նույնիսկ Սոցինտերնում

15 հունիսի 2010 - 10:00 AMT  02:04 GMT
Բաքվում, հավանաբար, նորմ է դարձել ցանկացած միջազգային համաժողովում «ԵԱՀԿ ՄԽ անգործության և ձևաչափը փոխելու անհրաժեշտության մասին» խոսելը: Ընդ որոմ փաստարկները անլուրջ են` «ոչ մի կերպ չի ստացվում կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, վերադարձնել տարածքները, պատժել Հայաստանին» և էլի նման անհեթեթություններ: Վերջին նման բացահայտումը Բաքվից հնչեց Երևանում` Սոցիալիստական ինտերնացիոնալի խորհրդաժողովում: Ադրբեջանի ներկայացուցիչ Սալահադդին Ալլահվերդիևի ղարաբաղյան կարգավորումը ստաձնելու Սոցինտերնին ուղղված խնդրանքից հետո, այլ կերպ չես ասի, կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Այալան միայն ուսերը թափահարեց: Ճիշտ է, հետո նա բացատրեց, որ Սոցինտերնը չի կարող նման հարցերով զբաղվել, դա նրա իրավասությունից դուրս է, սակայն, Բաքվում հավանաբար, դա չեն հասկանում:

Օտարալեզու դպրոցների բացումը Հայաստանում. մեկ հարց լուծված է, տասը` ոչ

13 հունիսի 2010 - 16:11 AMT  02:04 GMT
Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը վերջին ամսվա ամենաքննարկվող հարցերից մեկն է դարձել: Եվ որքան ավելի իրական է դառնում Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման թույլտվության հեռանկարը, այնքան բարձր են ահազանգում հակառակորդները: «Լեզվի մասին» և «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախագծի քննարկումից ի վեր խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաներով հավաքվում են «Մենք դեմ ենք Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խմբի ակտիվիստները:

Հովհաննես Դանիելյանը, Հրաչիկ Ջավախյանը և Արթուր Խաչատրյանը դուրս են եկել բռնցքամարտի ԵԱ կիսաեզրափակիչ

13 հունիսի 2010 - 15:55 AMT  02:04 GMT
Բռնցքամարտ. Մոսկվայում հունիսի 8-ին բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կայացել են քառորդ եզրափակչի մենամարտերը: Հայաստանի հավաքականը ներկայացնում են 10 բռնցքամարտիկներ, որոնցից 3-ը` Արթուր Խաչատրյանը (81 ք/կ), Հովհաննես Դանիելյանը (48ք/կ) և Հրաչիկ Ջավախյանը (64ք/կ) դուրս են եկել կիսաեզրափակիչ: Նրանք արդեն բրոնզե մեդալներ ունեն, իսկ եզրափակիչ դուրս գալու համար հունիսի 11-ին կմրցեն կիսաեզրափակչի մարտերում:

Հայաստանում ամենաքննարկվող հարցը կառավարության օրինագիծն է, որը թույլատրում է օտարալեզու դպրոցների բացումը

12 հունիսի 2010 - 17:51 AMT  02:04 GMT
Արդեն ավանդույթ է դարձել, որ Հայաստանի քաղաքական շաբաթը սկսվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկումից: Այդ առումով այս շաբաթը բացառություն չէր: Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի հավատարիմ ընկերը և մեր կուսակցությունը միշտ հանդես կգա Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական, դաշնակցային ու տնտեսական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման օգտին: Այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը: Միևնույն ժամանակ Ծառուկյանը հերթական անգամ ընդգծեց, որ Ղարաբաղը ոչ մի հանգամանքում չի կարող սակարկության առարկա լինել: «Մենք պետք է ուշադրություն դարձնենք խնդիրներին և լուծենք դրանք անկախ նրանից, թե ով ինչ կասի:
Ոչ ոք չէր կարող անգամ ենթադրել, թե ինչպիսի հարստություն է իր մեջ պահում Արենիի քարանձավը

Ոչ ոք չէր կարող անգամ ենթադրել, թե ինչպիսի հարստություն է իր մեջ պահում Արենիի քարանձավը

11 հունիսի 2010 - 20:59 AMT  02:04 GMT
Հայաստանի հարավ-արևելքում` Վայոց Ձորի մարզում` Եղեգնաձոր քաղաքից 12կմ հեռավորության վրա գտնվում է Արենիի քարանձավը: Քարանձավի ընդհանուր տարածքը կազմում է 400 քառ. մ, դրա մեջ բացվում են մի քանի բնական սրահներ: 2007 թվականին տեղի բնակիչներից մեկը որոշեց այդ տեղանքում ռեստորան կառուցել, սակայն շինարարության ժամանակ քարանձավում հնագույն առարկաներ հայտնաբերվեցին, ինչը գրավեց հայ և արտասահմանյան հնագետների ուշադրությունը, հատկապես` Բորիս Գասպարյանի, ով մինչ օրս զբաղվում է քարանձավի պեղումներով:

Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է կապի ոլորտի արդյունքները 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսների համար

11 հունիսի 2010 - 18:08 AMT  02:04 GMT
Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է արդյունքները 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսների համար: Հայաստանում 2010թ. հունվար-ապրիլին կապի ծառայություններից ստացված հասույթն ընթացիկ գներով, կազմել է 52 949.1 մլն դրամ, որը 2009թ. հունվար-ապրիլի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 6.2%-ով: Դրա հետ մեկտեղ 2010 թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում կապի ծառայությունների սակագները անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2 տոկոսով: Նույն շրջանում աճ է նկատվել նաև համակարգիչների արտադրության ոլորտում. 2010-ի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում արտադրվել է 459 համակարգիչ, ինչը 3.4 տոկոսով շատ է, քան անցյալ տարվա նույն շրջանը (475): Մինչդեռ միայն ապրիլին Հայաստանում 95 համակարգիչ է արտադրվել:
---