ՏՏ ոլորտ. Հայաստանում կբացվի «Ինտել» գիտական կենտրոն, իսկ հայկական ներկայացուցչությունը Սիլիկոնային հովտում կներկայացնի Հայաստանի ՏՏ ոլորտը ԱՄՆ-ումՀունիսի 28-ից մինչեւ հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հիմնական իրադարձությունների ամփոփում 5 հուլիսի 2010 Հայաստանում 2010 թ. հունվար-մայիս ամիսներին կապի բնագավառում կապի ծառայություններից ստացած դրամական հասույթը կազմել է 66,8 մլրդ դրամ` համեմատական գներով: Այդպիսով, կապի ծառայություններից ստացված հասույթը 10.6%-ով աճել է 2009թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ: Միաժամանակ, Հայաստանում 2010 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում 599 համակարգիչ է արտադրվել: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հաղորդման համաձայն, համակարգիչների արտադրությունն աճել է 6,6%-ով` 2009 թվականի նույն շրջանի (562 համակարգիչ) համեմատ: Հասարակություն. Ղարաբաղյան պատերազմը ռեժիսորի աչքերովՆա երբեք զենք չէր պահել ձեռքին և չէր մտածել այն մասին, թե ինչ է նրան սպասում, սակայն հստակ գիտեր թե որտեղ պետք է լինի և հանուն ինչի պայքարի 3 հուլիսի 2010 Ռուբեն Հովհաննիսյանը սկսնակ դերասան էր, նա մասնակցում էր Ժողովրդական թատրոնի ներկայացումներին, սակայն պատկերացնել անգամ չէր կարող, որ մի քանի տարի անց կդառնա «Արաբո» ջոկատի մարտիկներից մեկը և կմասնակցի ղարաբաղյան պատերազմին, որն ընդմիշտ փոխեց հայ ժողովրդի կյանքը: Քաղաքականություն. Հայաստանում մտահոգված են ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ միջնորդ երկրների հայտարարությամբՀունիսի 26-ից հուլիս 2-ը տեղի ունեցած հիմնական քաղաքական իրադարձությունների ամփոփ տեսություն 3 հուլիսի 2010 Անցած շաբաթը Հայաստանում սկսվեց Չայլու գյուղի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի մեկնաբանություններից: Հունիսի 26-ին Հայաստանի խորհրդարանի Հանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի 18-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրենց հայտարարություններով միջազգային կառույցները կողմնակալ դիրքորորոշում են որդեգրել: Ընդ որում, նա վստահություն է հայտնել, որ չի կարելի նման հայտարարություններ անել, որոնք կոնկրետ ուղղվածություն չունեն, նման լարված իրավիճակում: «Ես վստահ եմ, որ միջազգային կառույցների հայտարարությունները հասցեագրված են Ադրբեջանին, սակայն դրանցում պետք է կոնկրետ նշվի մեղավորի անունը, անկախ քաղաքական հետևանքներից»,-ասել է պատգամավորը: Ըստ նրա, սա այն իրավիճակը չէ, որպեզի հանդես գան այնպիսի հայտարարություններով, որոնք դուրեկան կլինեն երկու կողմերին: «Հայտարարությունները պետք է հստակ լինեն»,-ասել է Մելիքյանը: ![]() Տնտեսություն. Հայաստանը ներկայացրել է արժեքթղթերի շուկայի զարգացման իր ներուժըՀետխորհրդային տարածքի երկրների հետաքրքրությունը փոխներդրումների հանդեպ աճում է 3 հուլիսի 2010 Հուլիսի 1-2-ին Երևանում կայացավ «ԱՊՀ եւ Բալթյան երկրների VII պարտատոմսային կոնգրեսը», որը կազմակերպվել էր ԱՊՀ կորպորատիվ պարտքի շուկաներում մասնագիտացող Cbonds ռուսական տեղեկատվական գործակալության կողմից` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի աջակցությամբ: Կոնգրեսի թեման ներառում էր ԱՊՀ երկրներում պարտատոմսերի ներքին շուկաների զարգացման, ինչպես նաև եվրոպարտատոմսերի զարգացող շուկաների հարցերը: Սպորտ. Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը դուրս է եկել Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի կիսաեզրափակիչՀունիսի 24-ից հուլիսի 1-ը տեղի ունեցած գլխավոր մարզական իրադարձությունների տեսություն 2 հուլիսի 2010 Հունիսի 23-ին Ջերմուկ քաղաքում կայացել է կանանց չորրորդ ՖԻԴԵ-ի Գրան պրիի բացման արարողությունը: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ողջունել է բոլոր հյուրերին և մասնակիցներին, ինչպես նաև մաղթել գեղեցիկ շախմատային պարտիաներ: «Ընդամենը երկու տարի առաջ այս հնագույն խաղի սիրահարները չգիտեին, որ աշխարհի շախմատային քարտեզի վրա կա այսպիսի չքնաղ քաղաք: Հիմա այն հայտնի է աշխարհում որպես շախմատի զարգացման և տարածման կենտրոններից մեկը: Մրցաշարը կարող է դառնալ կանանց շարքում աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն»,- նշել է ՖԻԴԵ-ի նախագահը: Հայաստան և աշխարհ. Նոր իսլամական Թուրքիան ի զորու չէ լուծել տարածաշրջանի խնդիրներըՀռչակված «ոչ մի խնդիր» սկզբունքը վատ է աշխատում և նրան փոխարինելու է եկել դարերով փորձված շանտաժը 2 հուլիսի 2010 Տորոնտոյում G8 գագաթնաժողովից հետո Թուրքիան սկսել է ավելի ակտիվ միջամտել տարածաշրջանի գործերին, նույն նրանց, որոնք իրեն չեն վերաբերվում: Ինչպես արդեն գրել ենք, Էրդողանը շտապում է հարություն տալ Օսմանյան կայսրությանը հնարավորինս նախկին սահմաններում: Իսկ կայսրության մեջ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ մտել են Արևմտյան Հայաստանը, Սիրիան, Լիբանանը, Պաղեստինը, Հրեաստանը: Այսինքն այն երկրները, որոնք ոչ մի կերպ լեզու չեն գտնում իրար հետ և յուրաքանչյուրն առանձին վերցրած` Իսրայելի հետ: Մշակույթ. «Ոսկե ծիրանի» շուրջ շարունակում են բորբոքվել կրքերը, բայց այլ փառատոներ ևս առանց ուշադրության չեն մնումՀուլիսի 22-27-ի հիմնական մշակութային իրադարձությունների ամփոփում 27 հունիսի 2010 Շաբաթ առ շաբաթ բորբոքվում են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շուրջ կրքերը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնն, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս բազում անակնկալներ է խոստանում: Անակնկալներից մեկը կլինի հայտնի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեի ներկայությունը փառատոնի բացման արարողությանը: Նա Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է: «Մայրիկը» կբացի «Ոսկե ծիրան» փառատոնը: Կլաուդիա Կարդինալեն կստանա մրցանակ: Դա կլինի կալանավայրում Սերգեյ Փարաջանովի պատրաստած թալերներից մեկի արծաթե կրկնօրինակը: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |