Հայաստանը ներկայացրել է արժեքթղթերի շուկայի զարգացման իր ներուժը

Հետխորհրդային տարածքի երկրների հետաքրքրությունը փոխներդրումների հանդեպ աճում է

Հուլիսի 1-2-ին Երևանում կայացավ «ԱՊՀ եւ Բալթյան երկրների VII պարտատոմսային կոնգրեսը», որը կազմակերպվել էր ԱՊՀ կորպորատիվ պարտքի շուկաներում մասնագիտացող Cbonds ռուսական տեղեկատվական գործակալության կողմից` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի աջակցությամբ: Կոնգրեսի թեման ներառում էր ԱՊՀ երկրներում պարտատոմսերի ներքին շուկաների զարգացման, ինչպես նաև եվրոպարտատոմսերի զարգացող շուկաների հարցերը:

PanARMENIAN.Net - Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը, այս անգամ Հայաստանի շահը կայանում էր նրանում, որպեսզի ներկայացվի նրա ներուժը, անկախ այն բանից, որ հանրապետությունում արժեթղթերի շուկան թույլ է զարգացած, արժեթղթերի ավելի զարգացած շուկաներում արդեն ակտիվ աշխատողների հետ ծանոթացնել տեղական շուկայի խաղացողներին և պարզել համագործակցության հնարավոր ճանապարհները:

ԱՊՀ երկրների համար արժեթղթերի շուկայի վերականգնումը հարթ չէր ընթանում: Մասնավորապես, Մելիքյանի խոսքով, Ռուսաստանի շուկան ոչ միայն վերականգնվեց, այլև առաջ անցավ իր նախաճգնաժամային վիճակը ոչ միայն տեղակայման ծավալներով, այլև տեղակայումների քանակով: Այլ երկրներում վերականգնումն ընթանում էր հետագծով, մասնավորապես, պետական արժեքթղթերի գծով, որտեղ կորպորատիվ սեկտորը թույլ է զարգացած (Հայաստան, Ուկրաինա): Միևնույն ժամանակ Cbonds գլխավոր տնօրեն Սերգեյ Լյալինը նշել է, որ վերջին շրջանում մեծացել է մարդկանց քանակը, որոնք հետաքրքրվում են փոխադարձ ներդրումներով և պոտենցիալ ունեն հարևան երկրների արժեթղթերի շուկայում: Դանդաղ վերականգնման ընդհանուր պայմաններում ԱՊՀ երկրներից թողարկողները երկարաժամկետ փոխառման ռեսուրսների կարիք ունեն, իսկ տեղական շուկաները կարճաժամկետ գումարներ են առաջարկում, ուստի շատ թողարկողների համար ֆինանսնավորման ներգրավման հարցում արտաքին շուկաներից բացի այլընտրանք չկա:

Չնայած նրան, որ Երևանը միջազգային ֆինանսական կենտրոն դառնալու հավակնություններ չունի, ի տարբերություն Մոսկվայի, ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի կայացման ուղղությամբ: Կազմակերպիչների խնդրանքով հայկական կողմը ներկայացրեց մակրոտնտեսական իրադրությունը երկրում, ինչպես նաև տնտեսական զարգացման տեսությունը: Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը նշեց, որ հինգ ամսվա արդյունքներով արդեն 8,8% աճ է գրանցվել այն դեպքում, երբ 2009 թվականին անկումը կազմել էր 14,4%: Սպասվում է, որ առաջին կիսամյակի արդյունքներով հետագա աճ կգրանցվի արդյունաբերության ոլորտում և ծառայությունների գծով, ինչը Հայաստանին թույլ կտա հաղթահարել տնտեսական ճգնաժամը: Հայաստանի կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում բիզնես-միջավայրի բարելավման համար, և հույս կա, որ 2011 թվականի ցուցանիշները զգալիորեն կգերազանցեն ճգնաժամային տարիների ցուցանիշները:

Արժեթղթերի շուկայի զարգացման ուղղությամբ ակտիվորեն աշխատում է Հայաստանի Կենտրոնական բանկը, մասնավորապես, ԿԲ-ն վարկանիշեր է շնորհում բոլոր արտաբանկային էմիտենտներին, արդեն ստեղծվել է «Ազգային հիփոթեքային ընկերություն», որը պարտատոմսեր կթողարկի: Բացի այդ, ըստ նրա, Հայաստանը մտադիր է ձեռնամուխ լինել կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը և օրերս ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքը, որի համաձայն 2014 թվականից ի վեր երկրում կգործի պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամ, որին կմիանան 40-ից երիտասարդ բոլոր անձիք: Քանի որ գումարները կհոսեն տնտեսության իրական հատված, ապա բազմաթիվ կորպորատիվ խաղացողների մոտ ցանկություն կառաջանաս ավելացնել պարտատոմսեի թողարկումն արդեն 2011-12թթ.: Բացի այդ, 2011 թվականից Հայաստանում կգործի կամավոր կուտակային հիմնադրամ: «Կուտակային թոշակային համակարգի մասին» օրենքով թույլատրվում են նաև ներդրումներ ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանյան արժեթղթերում:

Հարկ է նշել, որ ՀՀ ԿԲ կանխատեսումներով, ազգային դրամն ամրապնդվում է, և վերջին երկու մասվա ընթացքում Կենտրոնական բանկը հանդես է գալիս գնորդի դերում: Վերականգնվում են վարկավորման ծավալները, բարձրանում է հետաքրքրությունը արժեթղթերի նկատմամբ, քանի որ ընկերությունները վերանայում են իրենց նախկին դիրքորոշումները:

Այդպիսով, Հայաստանի արժեթղթերի շուկան զարգացող և հեռանկարային է, և դրանում մեծ ավանդ ունի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան, որի ծրագրերի մեջ մտնում է նոր առևտրային համակարգի, նոր դեպոզիտային համակարգի ներդրումը և անցումը T+3 մեխանիզմին` առանց միջոցների ու արժեթղթերի նախնական ավանդի ներդրեման, քանի որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան չի կարող իր տեխնիկական զինվածությամբ զիջել բորսային խմբի պահանջներին: Բացի դրանից, բորսայի առջև խնդիր է դրված` աջակցել լիսթինգ անցնող ընկերությունների թափանցիկության աստիճանի հետագա բարձրացմանը (տեղեկատվության բացահայտմանը պահանջների բարձրացման, կորպորատիվ կառավարման համակարգի, հսկողության արդյունավետ համակարգի ներդրման ճանապարհով):

Այն ակտիվացնելու համար ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան սկսելու է ուղղակիորեն աշխատել պոտենցիալ էմիտենտների հետ` նրանց բացատրելով «խաղի կանոնները»: Նախկինում այդ պարտավորությունը դրված էր բրոքերների և ներդրումային բանկերի վրա, սակայն նրանք հարկի ակտիվություն չցուցաբերեցին, հնարավոր է նաև վրա հասած ճգնաժամի պատճառով: Նման փորձը փոխառվել է բալթյան երկրներից և բավական արդյունավետ է: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան աշխատելու է նաև Հայաստանի կապիտալի շուկա նոր IPO ներգրավման ուղղությամբ, և այդ ուղղությամբ մեծ պոտենցիալ կա սպառման ոլորտում, մասնավորապես` սուպերմարկետներում: Բորսայի գործունեության շատ կարևոր հեռանկարյաին ուղղություն է թոշակային համակարգի սպասարկումը, քանի որ Հայաստանում 2014 թվականից գործելու է պարտադիր կուտակային համակարգը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---