ՏՏ ոլորտ.

Հայաստանում կբացվի «Ինտել» գիտական կենտրոն, իսկ հայկական ներկայացուցչությունը Սիլիկոնային հովտում կներկայացնի Հայաստանի ՏՏ ոլորտը ԱՄՆ-ում

Հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հիմնական իրադարձությունների ամփոփում

5 հուլիսի 2010
Հայաստանում 2010 թ. հունվար-մայիս ամիսներին կապի բնագավառում կապի ծառայություններից ստացած դրամական հասույթը կազմել է 66,8 մլրդ դրամ` համեմատական գներով: Այդպիսով, կապի ծառայություններից ստացված հասույթը 10.6%-ով աճել է 2009թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ: Միաժամանակ, Հայաստանում 2010 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում 599 համակարգիչ է արտադրվել: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հաղորդման համաձայն, համակարգիչների արտադրությունն աճել է 6,6%-ով` 2009 թվականի նույն շրջանի (562 համակարգիչ) համեմատ:
Հասարակություն.

Ղարաբաղյան պատերազմը ռեժիսորի աչքերով

Նա երբեք զենք չէր պահել ձեռքին և չէր մտածել այն մասին, թե ինչ է նրան սպասում, սակայն հստակ գիտեր թե որտեղ պետք է լինի և հանուն ինչի պայքարի

3 հուլիսի 2010
Ղարաբաղյան պատերազմը ռեժիսորի աչքերով
Ռուբեն Հովհաննիսյանը սկսնակ դերասան էր, նա մասնակցում էր Ժողովրդական թատրոնի ներկայացումներին, սակայն պատկերացնել անգամ չէր կարող, որ մի քանի տարի անց կդառնա «Արաբո» ջոկատի մարտիկներից մեկը և կմասնակցի ղարաբաղյան պատերազմին, որն ընդմիշտ փոխեց հայ ժողովրդի կյանքը:
Քաղաքականություն.

Հայաստանում մտահոգված են ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ միջնորդ երկրների հայտարարությամբ

Հունիսի 26-ից հուլիս 2-ը տեղի ունեցած հիմնական քաղաքական իրադարձությունների ամփոփ տեսություն

3 հուլիսի 2010
Անցած շաբաթը Հայաստանում սկսվեց Չայլու գյուղի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի մեկնաբանություններից: Հունիսի 26-ին Հայաստանի խորհրդարանի Հանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի 18-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրենց հայտարարություններով միջազգային կառույցները կողմնակալ դիրքորորոշում են որդեգրել: Ընդ որում, նա վստահություն է հայտնել, որ չի կարելի նման հայտարարություններ անել, որոնք կոնկրետ ուղղվածություն չունեն, նման լարված իրավիճակում: «Ես վստահ եմ, որ միջազգային կառույցների հայտարարությունները հասցեագրված են Ադրբեջանին, սակայն դրանցում պետք է կոնկրետ նշվի մեղավորի անունը, անկախ քաղաքական հետևանքներից»,-ասել է պատգամավորը: Ըստ նրա, սա այն իրավիճակը չէ, որպեզի հանդես գան այնպիսի հայտարարություններով, որոնք դուրեկան կլինեն երկու կողմերին: «Հայտարարությունները պետք է հստակ լինեն»,-ասել է Մելիքյանը:
Տնտեսություն.

Հայաստանը ներկայացրել է արժեքթղթերի շուկայի զարգացման իր ներուժը

Հետխորհրդային տարածքի երկրների հետաքրքրությունը փոխներդրումների հանդեպ աճում է

3 հուլիսի 2010
Հուլիսի 1-2-ին Երևանում կայացավ «ԱՊՀ եւ Բալթյան երկրների VII պարտատոմսային կոնգրեսը», որը կազմակերպվել էր ԱՊՀ կորպորատիվ պարտքի շուկաներում մասնագիտացող Cbonds ռուսական տեղեկատվական գործակալության կողմից` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի աջակցությամբ: Կոնգրեսի թեման ներառում էր ԱՊՀ երկրներում պարտատոմսերի ներքին շուկաների զարգացման, ինչպես նաև եվրոպարտատոմսերի զարգացող շուկաների հարցերը:
Սպորտ.

Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը դուրս է եկել Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի կիսաեզրափակիչ

Հունիսի 24-ից հուլիսի 1-ը տեղի ունեցած գլխավոր մարզական իրադարձությունների տեսություն

2 հուլիսի 2010
Հունիսի 23-ին Ջերմուկ քաղաքում կայացել է կանանց չորրորդ ՖԻԴԵ-ի Գրան պրիի բացման արարողությունը: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ողջունել է բոլոր հյուրերին և մասնակիցներին, ինչպես նաև մաղթել գեղեցիկ շախմատային պարտիաներ: «Ընդամենը երկու տարի առաջ այս հնագույն խաղի սիրահարները չգիտեին, որ աշխարհի շախմատային քարտեզի վրա կա այսպիսի չքնաղ քաղաք: Հիմա այն հայտնի է աշխարհում որպես շախմատի զարգացման և տարածման կենտրոններից մեկը: Մրցաշարը կարող է դառնալ կանանց շարքում աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն»,- նշել է ՖԻԴԵ-ի նախագահը:
Հայաստան և աշխարհ.

Նոր իսլամական Թուրքիան ի զորու չէ լուծել տարածաշրջանի խնդիրները

Հռչակված «ոչ մի խնդիր» սկզբունքը վատ է աշխատում և նրան փոխարինելու է եկել դարերով փորձված շանտաժը

2 հուլիսի 2010
Տորոնտոյում G8 գագաթնաժողովից հետո Թուրքիան սկսել է ավելի ակտիվ միջամտել տարածաշրջանի գործերին, նույն նրանց, որոնք իրեն չեն վերաբերվում: Ինչպես արդեն գրել ենք, Էրդողանը շտապում է հարություն տալ Օսմանյան կայսրությանը հնարավորինս նախկին սահմաններում: Իսկ կայսրության մեջ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ մտել են Արևմտյան Հայաստանը, Սիրիան, Լիբանանը, Պաղեստինը, Հրեաստանը: Այսինքն այն երկրները, որոնք ոչ մի կերպ լեզու չեն գտնում իրար հետ և յուրաքանչյուրն առանձին վերցրած` Իսրայելի հետ:
Մշակույթ.

«Ոսկե ծիրանի» շուրջ շարունակում են բորբոքվել կրքերը, բայց այլ փառատոներ ևս առանց ուշադրության չեն մնում

Հուլիսի 22-27-ի հիմնական մշակութային իրադարձությունների ամփոփում

27 հունիսի 2010
Շաբաթ առ շաբաթ բորբոքվում են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շուրջ կրքերը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնն, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս բազում անակնկալներ է խոստանում: Անակնկալներից մեկը կլինի հայտնի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեի ներկայությունը փառատոնի բացման արարողությանը: Նա Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է: «Մայրիկը» կբացի «Ոսկե ծիրան» փառատոնը: Կլաուդիա Կարդինալեն կստանա մրցանակ: Դա կլինի կալանավայրում Սերգեյ Փարաջանովի պատրաստած թալերներից մեկի արծաթե կրկնօրինակը:
 
---