Լևոն Տեր-Պետրոսյան. Ղարաբաղյան խնդրի լուծումն Արևմուտքի համար առաջնահերթություն չէ

Լևոն Տեր-Պետրոսյան. Ղարաբաղյան խնդրի լուծումն Արևմուտքի համար առաջնահերթություն չէ

17 հուլիսի 2010 - 13:04 AMT  00:25 GMT
«Առանց ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհնար է ապահովել Հայաստանի տնտեսական զարգացումը»,-ասել է ՀՀ առաջին նախագահը
Հայաստանի նախագահը պատմել է ԱԱԽ անդամներին արտաքին քաղաքականության վերջին զարգացումների մասին

Հայաստանի նախագահը պատմել է ԱԱԽ անդամներին արտաքին քաղաքականության վերջին զարգացումների մասին

17 հուլիսի 2010 - 13:01 AMT  00:25 GMT
Հուլիսի 17-ին Հայաստանի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Երևանում անցնում է Հայոց համազգային շարժման 16-րդ համագումարը

17 հուլիսի 2010 - 12:48 AMT  00:25 GMT
ՀՀՇ համագումարին մասնակցում է շուրջ 625 պատվիրակ
Կանադայի ադրբեջանցիները կոտրել են Տորոնտոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցու կայքը

Կանադայի ադրբեջանցիները կոտրել են Տորոնտոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցու կայքը

17 հուլիսի 2010 - 12:06 AMT  00:25 GMT
Գրոհի արդյունքում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կայքի այցելուներն ավտոմատ կերպով անցում են կատարում հակահայկական քարոզչության բովանդակությամբ կայքի

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը FIFA վարկանիշային աղյուսակում բարձրացել է 4 հորիզոնականով

16 հուլիսի 2010 - 14:13 AMT  00:25 GMT
Ֆուտբոլ. Հուլիսի 14-ին FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը նախորդ աղյուսակի համեմատ բարձրացել է 4 հորիզոնականով և 318 միավորով զբաղեցնում է 96-րդ տեղը: Առաջին տեղում 1883 միավորով 2010-ի աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է: Երկրորդ տեղում աշխարհի արծաթե մեդալակիր Հոլանդիայի հավաքականն է (1659 միավոր), երրորդ տեղում` Բրազիլիայի հավաքականը (1536): Հայտնի են դարձել ֆուտբոլի Հայաստանի և Վրաստանի երիտասարդական հավաքականների միջև խաղերի ամսաթվերը, որոնք կկայանան 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում:

Ալիևի գլխավոր մտահոգությունը նավթադոլարների հոսքը պահպանելն է

16 հուլիսի 2010 - 12:12 AMT  00:25 GMT
Ադրբեջանում արդեն ավանդույթ է դառնում` Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների յուրաքանչյուր հանդիպումից, ԵԱՀԿ ՄԽ տարածաշրջան յուրաքանչյուր այցից և երկու երկրների նախագահների հանդիպումից առաջ անհամարժեք հայտարարություններ անել, որոնք, ըստ Բաքվի իմաստունների, կստիպեն Հայաստանին, ԵԱՀԿ ՄԽ-ին և համաշխարհային հանրությանը «վերադարձնել բուն ադրբեջանական հողերը»: Ընդ որում, արվում են այդ հայտարարությունները Ադրբեջանի ինչ-որ գյուղում կամ, լավագույն դեպքում, շրջկենտրոնում Հեյդար Ալիևի հերթական հուշարձանի բացման ժամանակ:
Հայաստանը հնդեվրոպական քաղաքակրթության օրրանն է

Հայաստանը հնդեվրոպական քաղաքակրթության օրրանն է

13 հուլիսի 2010 - 16:19 AMT  00:25 GMT
Հնագույն քաղաքակրթությունների ուսումնասիրությունների ժամանակ հաճախ Հայաստանն անտեսվել է, կարծես, դուրս մնալով համընդհանուր պատմական շրջադարձերից: Հետազոտողների հետաքրքրությունները համարյա միշտ սահմանափակվել են հիմնականում հին Միջագետքի և Եգիպտոսի տարածքների ուսումնասիրություններով: Բնականաբար, հնարավոր չէր հին քաղաքակրթությունների կազմավորման գործում ամբողջությամբ բացառել Հայաստանի գործոնը. բավականին շատ էին ապացույցները: Սակայն, այս կամ այն պատճառով Հայաստանը, համենայն դեպս, դուրս էր մղվել հնարավոր առաջնորդների ցուցակից:

Facebook-ից օգտվողներին հաջողվեց պաշտպանել սոցիալական ցանցի հայալեզու ինտերֆեյսը

12 հուլիսի 2010 - 17:48 AMT  00:25 GMT
Այս շաբաթ տեղեկատվական անվտանգությունն ուշադրության կենտրոնում էր: Հայ բլոգերները խոշորագույն համացանցային հանրագիտարան Վիքիփեդիայի փոխարեն ստեղծել են այլընտրանքային համացանցային wiki.hayqpress.com-ը, որտեղ կարելի է գտնել ճշմարտացի և անկողմնակալ տեղեկատվություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին:
Ղարաբաղյան պատերազմ. հայրենասերի պատմություն

Ղարաբաղյան պատերազմ. հայրենասերի պատմություն

7 հուլիսի 2010 - 15:06 AMT  00:25 GMT
1988 թվականի սումգայիթյան ջարդերը ցնցեցին ողջ հայությանը: Այդ վայրագությունների արդյունքում զոհվեցին տասնյակ մարդիկ, որոնց մեծ մասը ողջակիզվեց ծեծի ու տանջանքների ենթարկվելուց հետո, իսկ հարյուրավոր հայեր վիրավորվեցին, նրանցից շատերը հաշմանդամ դարձան: Կողոպտվեցին ավելի քան երկու հարյուր բնակարաններ, այրվեցին ու ոչնչացվեցին տասնյակ ավտոմեքենաներ, արհեստանոցներ, խանութներ, կրպակներ և հասարակական նշանակության այլ օբյեկտներ: Բացի դրանից, անօթևան մնացին հազարավոր փախստականներ, որոնք մինչ օրս էլ տուն չունեն: Այդ տարին փոխեց շատերի կյանքը, այդ թվում` 27-ամյա Մանվել Եղիազարյանի կյանքը, ում մեջ սումգայիթյան դեպքերից հետո «կոտրվեց» ամենակարևորը` խաղաղության ու արդարության հանդեպ հավատը:
---